00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025թ․ կապիտալ ծախսերի 55,8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին. ՀՀ ֆինանսների նախարար

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը և 2024թ․-ի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ 2025թ․ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախատեսվում է, որ 2025թ․ կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,6 տոկոսը, որը 2024թ․ պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024թ․ սպասվող ծախսերի համեմատ շատ է 0,6 տոկոսով։
«Էական է նշել, որ կապիտալ ծախսերի 55,8 տոկոս ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը գալիք տարի կկազմեն համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը և 2024թ․-ի համեմատ 0,7 տոկոսով շատ կլինեն։
«Աա ամենաէական մասն է մեր բյուջեի, որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը, այսինքն՝ այն պոտենցիալը, ուժը, որ մենք դնում ենք, այս տարի պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»,- շեշտեց նախարարը։
2025թ․ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 միլիարդ դրամ, որը 13,9 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված սոցպաշտպանության ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը։
Կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4,5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։
Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 13,5 միլիարդ դրամ, որը 37,6 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշին։ Նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է նոր էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծախսերը 2025թ․ կկազմեն 47,5 միլիարդ դրամ, ինչն էլ 89 տոկոսով է գերազանցում է նախորդ տարվա ծախսերը։
Հայաստանում գործարար տուրիզմն անկում է ապրում․ փորձագետները մատնանշել են խնդիրները
Լրահոս
0