00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Սրբուհի Գալյան
Սրբուհի Գալյանը գիտակցված համաձայնություն է տվել նախարար նշանակվելու առաջարկին
13:26
1 ր
Վահան Կոստանյան
Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա. Վահան Կոստանյան
13:28
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ռոբերտ Ղուկասյան
Վախը միայն համացանցում է․ Ռոբերտ Ղուկասյան
14:27
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5 տարի է` իբր բացվել է գործը, ոչինչ չեն արել․ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱնահիտ Բախշյանը
Անահիտ Բախշյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2024
Անահիտ Բախշյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անահիտ Բախշյանը վերհիշեց, թե ինչպես է նախորդ տարի հոկտեմբերի 27-ին ԱԺ նախագահին հարցրել, թե ինչո՞ւ ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովը չի հրավիրում, չի փորձում պարզել, թե ինչ են արել, բայց այդպես էլ իրեն հուզող հարցերի պատասխանը չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտելու համար ՀՀ իշխանությունները լավ խոստումներ էին տալիս, բայց դրանք իրականացնելը կա՛մ դժվար է, կա՛մ անցանկալի։ Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զոհված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:
«Որովհետև, երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որ ինչ-որ խումբ պատրաստվում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Բացահայտեցին, փառք Աստծո, բայց Հոկտեմբերի 27-ից անցել է 25 տարի, չեն բացահայտում: Պատճառները չեմ կարող ասել, բայց ցանկության բացակայություն եմ տեսնում: Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, բայց չափազանց դժգոհ եմ, ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել, որ մեր պետության այսօրվա վիճակը հոկտեմբերի 27-ի հետևանք է: Դա տեսնում են բոլորը»,- ասաց նա։
Բախշյանը վերհիշեց, թե ինչպես է նախորդ տարի հոկտեմբերի 27-ին ԱԺ նախագահին հարցրել, թե ինչո՞ւ ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովը չի հրավիրում, չի փորձում պարզել, թե ինչ են արել, բայց այդպես էլ իրեն հուզող հարցերի պատասխանը չի ստացել։
Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց գործը բացահայտված չէ․ Քոչարյանը մեղադրեց գլխավոր դատախազին
«5 տարի է` իբր բացվել է գործը, ինչու թեկուզ փակ լսում չեն անում, հասկանաք՝ ինչ է կատարվում: Մեկ տարի էլ անցավ, ոչինչ չարեցին: Հիմա գործն արդեն քննչականում է: Վերջերս Քյարամյանը ԱԺ-ում հաշվետվություն էր տալիս, ոչ մի պատգամավոր հարց չտվեց, չասաց՝ պարոն Քյարամյան, փետրվարից այդ գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել, ինչ եք պատրաստվում անել»,-ասաց Բախշյանը:
Նա հայտարարեց, որ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից։
«Շատ առիթներ ունեմ հիասթափվելու: Չեմ թաքցրել, ասել եմ, բայց գիտեք՝ շատ դժվար է խոստովանել, որ պետությանդ վարչապետը, որին ընտրել է ժողովրդի 60 տոկոսից ավելին, այսօր խոստումները, որ տվել է, ծրագիրը, որ գրել է հոկտեմբերի 27-ի վերաբերյալ` մազ անգամ տեղից չի շարժվել: Սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես մեկը, ում դիմումի հիման վրա վերաբացվեց գործը: Ես Քյարամյանի հետ հանդիպել եմ, ոչ մի գործ չի արվել և առաջ չի գնում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվեց։
Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին․ դատախազությունը` Քոչարյանին
Լրահոս
0