00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց գործը բացահայտված չէ․ Քոչարյանը մեղադրեց գլխավոր դատախազին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված Անդրանիկ Քոչարյանի ակնկալիքները գլխավոր դատախազից չեն արդարացել։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազից ակնկալում էր, որ Հոկտեմբերի 27-ի 25-րդ տարելիցին բազմաթիվ հարցերի պատասխաններ կտրվեն, սակայն դա տեղի չունեցավ։ Այս մասին Քոչարյանը ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ։

«Հոկտեմբերի 27-ի 25-ամյա տարելիցը նշում ենք առանց գործի բացահայտման, որը շատ վատ է։ Գոնե բացահայտման հեռանկարի մասին խոսակցություններ կամ հաղորդումներ պետք է լինեն, որ բոլորը հասկանան, թե ինչ-որ ուղղությամբ ենք քայլում։ Բացահայտման համար նախկին քննչական խումբը՝ պարոն Ջհանգիրյանի կողմից ղեկավարվող, թողել է բավականին հարուստ ժառանգություն։ Թող բարի լինեն` կարդան, թե այնտեղ՝ տողատակերում ինչ է գրված»,-ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ դեռ անցած տարի ինքն ասել է, որ գլխավոր դատախազը փոխվել է, և հույս ունի որոշ հարցերի պատասխաններ ստանալ, որովհետև Հոկտեմբերի 27-ի քննչական խմբի թողած ժառանությունը՝ հատորների տեսքով, տալիս էր գործը բացահայտելու հնարավորություն։
«Պատահական չէ, որ նախկինում իշխանությունները ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ գործընթացը սառեցրեցին և դատավարությունն էլ մկրատով կտրեցին։ Ո՞ւր է հիմա պարոն Ուզունյանը («Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյան): Այդ հարցը մեր գլխավոր դատախազին պետք է շատ հուզի։ Ո՞նց եղավ, որ Ուզունյանն անհետացավ։ Առանց պատվերի դա չէր կարող լինել։ Դատավարության ընթացքում վկայությունների շնորհիվ պետք է բացահայտվեին բոլոր հանգամանքները, որոնք կբացահայտեին եղելությունը։ Ո՞ւր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանը»,-հարցրեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի քննչական խմբի առաջին փուլով ձեռք բերված ապացույցներն այսօր էլ շատ ակտուալ են, քանի որ այդտեղ կան առանցքային վկաներ, որոնք այսօր չկան` նրանցից մի մասը մահացել է, բայց մի մասն էլ շարունակում են մնալ գործի բացահայտման համար բանալի։
Անդրանիկ Քոչարյանն ակնկալում է, որ Հայաստանի ամենաողբալի էջերից մեկի բացահայտումը հնարավորություն կտա կանխել հետագա նման ոճրագործություններ գործելու ցանկությունները։
Նշենք, որ այսօր ՀՀ իշխանության մի քանի ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, Եռաբլուրում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 1999 թվականին հոկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային ժողովի վրա իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին։
«Եռաբլուր» պանթեոն եկած հոգևորականները հիշատակի կարգ մատուցեցին զոհվածների հոգիների հանգստության համար։
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվեց։
Լրահոս
0