00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կտա ՀՀ–ին Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքի խստացումը

© Sputnik / Laura SarkisianՀայաստանում աշխատող հնդիկները
Հայաստանում աշխատող հնդիկները - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2024
Հայաստանում աշխատող հնդիկները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե Հնդկաստանի քաղաքացիների համար վերջնակետը Հայաստանն է, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների դեպքն այլ է` նրանք Հայաստանը փորձում են օգտագործել որպես տրանզիտ երկիր Եվրոպա մեկնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարության նպատակը ոչ թե Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը սահմանափակելն է, այլ կանոնակարգելը հոսքերը դեպի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը` մեկնաբանելով կառավարության հոկտեմբերի 24–ի որոշումը։
Ըստ որոշման` խստացվում եմ Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելու ընթացակարգերը։ Հիմնավորման մեջ նշվում է` վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային վիզայով Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում մնալ մեր երկրում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Խնդրահարույց է նաև Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների մուտքերի վիճակագրությունը։ Այս դեպքերում թվերը մեծ չեն, բայց մեծ է ապաստան հայցողների թիվը։
«Այս երեք երկրների քաղաքացիներն են ընտրվել, քանի որ իրենց կողմից նկատվել է մուտքերի թվի աճ, հատկապես Հնդկաստանի քաղաքացիների դեպքում»,–ասաց Դավթյանը։
Իսկ Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանը փորձում են օգտագործել որպես տրանզիտ երկիր։
«Հիմնականում գալիս են ապաստան են հայցում, փորձում են այս ձևով օրինականացնել իրենց կարգավիճակը, հետո ինչ–ինչ ճանապարհներով շարունակել իրենց ուղին և ներթափանցել եվրոպական երկրներ։ Ասեմ նաև, որ իրենց կողմից ներկայացվող ապաստանի հայցերի մեծամասնությունն անհիմն է և մերժվում է»,–հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում Հնդկաստանի քաղաքացիներին, որոնց թիվը վերջին շրջանում անզեն աչքով էլ տեսանելի աճել է, նրանց համար Հայաստանը վերջնակետ է, և այստեղ գործ ունենք աշխատանքային միգրացիայի հետ։
Դավթյանի խոսքով` նրանց 80 տոկոսը Հայաստանում անօրինական կարգավիճակում է հայտնվում։ Գործատուները մի քանի հազարի համար են դիմում աշխատանքի թույլտվություն ստանալու համար, մինչդեռ նրանց թիվը տատանվում է 17-18 հազարի շրջանակներում։ Մնացածն անօրինական են աշխատում և բնակվում Հայաստանում։
Հատկանշական է, որ Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։ Սա պատճառ է հանդիսացել առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայության պահանջի համար։
«Տարածվածությունը չեմ կարող ասել, որ շատ մեծ է, բայց թեկուզ մի քանի դեպքը, այն էլ տուբերկուլյոզի նման վարակիչ հիվանդության դեպքում, արդեն մեզ համար ահազանգ է։ Իրավիճակը մտահոգիչ է նաև, քանի որ շատերն առաքման ծառայություն են իրականացնում։ Այս ճանապարհով փորձում ենք կանխարգելել։ Երկրորդ` ընդհանրապես առողջության ապահովագրությունը գործիք է, որ բոլոր երկրների կողմից կիրառվում է, որպեսզի երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարողանան հոգալ ֆորսմաժորային իրավիճակում իրենց հետ կապված դեպքերը»,–ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Աշխատանքային միգրացիոն հոսքը կանոնակարգելուն և վերահսկելուն ուղղված մեխանիզմներից մեկն էլ մեր երկրում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության կողմից հրավերի պահանջն է։
«Դրանով մենք փորձում ենք ուղեգիծն ավելի տեսանելի դարձնել, թե ով է այդ հրավերը տվել, հետագայում ինչ է տեղի ունեցել այդ միգրանտի հետ, արդյոք ինքն այդ հրավերով գալով հայտնվել է օրինական դաշտում, թե ինքը հրավերը ստանալով այնուհանդերձ հայտնվել է անօրինական միգրանտների շարքում»,–նշեց նա։
Դավթյանն ընդգծեց, որ անօրինական միգրացիոն հոսքի անցանկալի հետևանքներից մեկն էլ աշխատանքային թրաֆիքինգն է, և որոշ դեպքերում հենց Հնդկաստանի քաղաքացիների կողմից է իրականացվել։
«Այս որոշմամբ հույս ունենք, որ կունենանք թվային ցուցանիշների անկում։ Մեր նպատակը այն չէ, որ սահմանափակենք այդ քաղաքացիների մուտքը, բնավ ոչ։ Կառավարությունն ընդամենը նպատակ ունի կանոնակարգել այդ հոսքերը։ Պատկան մարմինները այս մեխանիզմի միջոցով կկարողանան իրենց տեսադաշտում պահել, որոշակի վերլուծություններ անել և հասկանալ այդ հոսքերի բնութագիրը»,–նկատեց Դավթյանը։
Այս պահին այլ երկրներ ցանկում չեն ավելանա, սակայն միգրացիոն իրավիճակով պայմանավորված` հետագայում հնարավոր է` ցանկում հայտնվեն նաև այլ երկրներ` կախված թե ինչ երկրներից հոսք կլինի ՀՀ։
Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են. Հայաստանի 1 և Հնդկաստանի 6 քաղաքացի է կալանավորվել. ՔԿ
Լրահոս
0