00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվի մուտքը Հայաստանի տարածք

© Sputnik / Laura SarkisianՇինարարությունում աշխատող հնդիկներ
Շինարարությունում աշխատող հնդիկներ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2024
Բաժանորդագրվել
2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում: Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հաջորդ պահանջը ՀՀ մուտք գործել ցանկացող օտարերկրացու ներկայացրած հրավերն է ՀՀ–ում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության կողմից (հայտագիր, նամակ, միջնորդություն)։
Առաջարկվում նաև է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ)։
Էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման է սահմանվում առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։
Երևանում Հնդկաստանի քաղաքացիներ են ձերբակալվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
Նշվում է, որ ՀՀ մուտքի այցելության վիզայով ՀՀ ժամանող օտարերկրացիների գերակշիռ մասը հետագայում դիմում են ուսման, աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար։ Այդ պատճառով, եթե օտարերկրացին ՀՀ մուտքի վիզա ստանալու համար լրացվող դիմում–հարցաթերթիկում այցելության նպատակը դաշտում նշում է այս կատեգորիաները, դա որոշակի նշանակություն կարող է ունենալ կացության կարգավիճակ տալու վարույթների ուսումնասիրության պրոցեսում։
Նախագծի նպատակն է կանխել դեպի ՀՀ անօրինական միգրանտների հոսքը, որը բերում է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում` հանցագործությունների թվի աճի։
Հնդկաստանի քաղաքացիները Երևանում նվաստացրել են համերկրացուն և փող շորթել նրանից. ՔԿ
Նշվում է, որ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա:
Հավելենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով` 2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։
Լրահոս
0