https://arm.sputniknews.ru/20240826/hndkastani-qaghaqacun-arevangel-en-hajastani-1-ev-hndkastani-6-qaghaqaci-e-kalanavvorvel-qk-79847455.html
Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են. Հայաստանի 1 և Հնդկաստանի 6 քաղաքացի է կալանավորվել. ՔԿ
Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են. Հայաստանի 1 և Հնդկաստանի 6 քաղաքացի է կալանավորվել. ՔԿ
Sputnik Արմենիա
7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որոնք ամբողջությամբ բավարարվել են։ 26.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-26T19:16+0400
2024-08-26T19:16+0400
2024-08-26T19:16+0400
հնդիկ
հայ
առևանգում
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին շահագործել է Վայոց Ձորի բնակիչ 36-ամյա տղամարդուն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան և դրանով օգոստոսի 22-ին վթարի ենթարկվել, որից հետո չի կարողացել հոգալ վթարի հետևանքով առաջացած ծախսերը։ Դեպքից հետո 36–ամյա տղամարդու դրդմամբ Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են նրա 6 հայրենակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ 36-ամյա տղամարդը իր գրասենյակ է կանչել Հնդկաստանի քաղաքացուն և պահանջել վճարել 1,5 մլն դրամ։ Հնդկաստանի քաղաքացին հրաժարվել է` պատճառաբանելով, որ այդքան գումար չունի։Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են պարեկները և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը, իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը հոդվածներով։Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդիկ, հայ, առևանգում, հհ քննչական կոմիտե
հնդիկ, հայ, առևանգում, հհ քննչական կոմիտե
Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են. Հայաստանի 1 և Հնդկաստանի 6 քաղաքացի է կալանավորվել. ՔԿ
7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին շահագործել է Վայոց Ձորի բնակիչ 36-ամյա տղամարդուն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան և դրանով օգոստոսի 22-ին վթարի ենթարկվել, որից հետո չի կարողացել հոգալ վթարի հետևանքով առաջացած ծախսերը։ Դեպքից հետո 36–ամյա տղամարդու դրդմամբ Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են նրա 6 հայրենակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 36-ամյա տղամարդը իր գրասենյակ է կանչել Հնդկաստանի քաղաքացուն և պահանջել վճարել 1,5 մլն դրամ։ Հնդկաստանի քաղաքացին հրաժարվել է` պատճառաբանելով, որ այդքան գումար չունի։
«Լսելով տուժողի գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները մտցրել են նրան «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և վարել այն»,–հայտնում է ՔԿ–ն։
Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են պարեկները և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը, իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը հոդվածներով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։