https://arm.sputniknews.ru/20241025/haj-rusakan-usanvoghakan-mediahamazhvoghvov-hrhum-lavagujnnery-kmeknen-sankt-peterburg-82282581.html
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում. լավագույնները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում. լավագույնները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ
Sputnik Արմենիա
Երկու օրում ուսանողները կմասնակցեն հայտնի փորձագետների վարպետության դասընթացներին, ինչպես նաև մրցութային թիմերի բաժանվելով` մեդիա–պրոդուկտ կստեղծեն, որը... 25.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-25T10:37+0400
2024-10-25T10:37+0400
2024-10-25T10:40+0400
ուսանող
հայ
ռուս
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82252813_0:120:1280:840_1920x0_80_0_0_e95a997983048d999324f68a38dbb3ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանում մեկնարկել է երկօրյա հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողովը, ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության տեղեկատվական քաղաքականության և համալիր անվտանգության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոլմաչևը:«Ռուսական պատվիրակությունը հենց օդանավակայանում զգացել է հայկական հողի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը»,- ասել է նա՝ առաջարկելով բարձրանալ համալսարանի շենքի տանիք՝ տեսնելու Երևանի երկնքում «լողացող» Արարատը։Համաժողովը կազմակերպել է ՀՌՀ-ն՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համատեղ։ Փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին իր տեսաուղերձում նշել է, որ այս տարի գերատեսչության կողմից կազմակերպված լրագրության ամառային դպրոցի ընթացքում ծնվել է առաջին ռուս–հայկական միացյալ «Օրիենտիր Արմ-Ռոս» ուսանողական խմբագրությունը։«Ուսանողները վարում են մեր երկրների մշակույթին, կրթությանը, գիտությանը և սպորտին նվիրված տելեգրամյան ալիքը։ Այս համաժողովը կոչված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ռուս–հայկական ուսանողական լրագրության մերձեցմանը, ընդլայնելու պրոֆեսիոնալ շփումների շրջանակը, այն նպաստում է նոր գիտելիքներ և հմտություններ ստանալուն, ինչպես նաև ընկերներ ձեռք բերելուն»,- ասել է նա։ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն ընդգծել է, որ այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չափազանց կարևոր է պահպանել ու խորացնել մարդկային կապերն ու մասնագիտական համագործակցությունը։ Նրա խոսքով` ֆորումը հնարավորություն է տալիս քննարկելու նորագույն ձեռքբերումներն ու միտումները, քանի որ ապագան արհեստական բանականության գործիքներ օգտագործող մասնագետներինն է։«Նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ մենք մեր աշխատանքում պարզեցրել ենք ԶԼՄ–ների մոնիթորինգի տեխնոլոգիաները, աուդիո և վիդեո նյութերի վերծանումը, հաղթահարել լեզվական դժվարությունները, բարելավել տեքստերի խմբագրումն ու սրբագրումը։ Դա զգալիորեն մեծացրել է մեր աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և նվազեցրել նրանց ծանրաբեռնվածությունը։ Սակայն մյուս կողմից՝ արհեստական բանականությունը ակտիվացրել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարը»,- ասել է Ծառուկյանը։Համաժողովի պատվավոր հյուր՝ մոսկվայից ժամանած լրագրող Աշոտ Ջազոյանն առաջարկել է ամեն տարի նման ֆորում անցկացնել Երևանում, որպեսզի ուսանողները գործնական հմտություններ ստանան ոչ միայն ՀՌՀ-ում, այլև խմբագրություններում։ Իսկ մինչ այդ նա խոստացել է, որ այս ֆորումում լավագույն մեդիա արտադրանքը ներկայացնող ուսանողների խումբը հնարավորություն կունենա այցելել Սանկտ Պետերբուրգ և Էրմիտաժում ներկայացնել դրանք լրագրողների միջազգային հանրությանը։ Այնտեղ նա նախատեսում է հանդիպում կազմակերպել 30 երկրների ներկայացուցիչների միջև իր գլխավորած «Մշակույթների երկխոսություն» կազմկոմիտեի հովանու ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82252813_0:0:1280:960_1920x0_80_0_0_7771a63865c7ac5ef9ade3d2ac6bcea1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, հայ, ռուս, հայաստան, ռուսաստան
ուսանող, հայ, ռուս, հայաստան, ռուսաստան
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում. լավագույնները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ
10:37 25.10.2024 (Թարմացված է: 10:40 25.10.2024) Երկու օրում ուսանողները կմասնակցեն հայտնի փորձագետների վարպետության դասընթացներին, ինչպես նաև մրցութային թիմերի բաժանվելով` մեդիա–պրոդուկտ կստեղծեն, որը համաժողովի ավարտին կարժանանա գնահատականների և մրցանակների։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանում մեկնարկել է երկօրյա հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողովը, ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության տեղեկատվական քաղաքականության և համալիր անվտանգության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոլմաչևը:
«Ռուսական պատվիրակությունը հենց օդանավակայանում զգացել է հայկական հողի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը»,- ասել է նա՝ առաջարկելով բարձրանալ համալսարանի շենքի տանիք՝ տեսնելու Երևանի երկնքում «լողացող» Արարատը։
Համաժողովը կազմակերպել է ՀՌՀ-ն՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համատեղ։ Փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին իր տեսաուղերձում նշել է, որ այս տարի գերատեսչության կողմից կազմակերպված լրագրության ամառային դպրոցի ընթացքում ծնվել է առաջին ռուս–հայկական միացյալ «Օրիենտիր Արմ-Ռոս» ուսանողական խմբագրությունը։
«Ուսանողները վարում են մեր երկրների մշակույթին, կրթությանը, գիտությանը և սպորտին նվիրված տելեգրամյան ալիքը։ Այս համաժողովը կոչված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ռուս–հայկական ուսանողական լրագրության մերձեցմանը, ընդլայնելու պրոֆեսիոնալ շփումների շրջանակը, այն նպաստում է նոր գիտելիքներ և հմտություններ ստանալուն, ինչպես նաև ընկերներ ձեռք բերելուն»,- ասել է նա։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն ընդգծել է, որ այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չափազանց կարևոր է պահպանել ու խորացնել մարդկային կապերն ու մասնագիտական համագործակցությունը։ Նրա խոսքով` ֆորումը հնարավորություն է տալիս քննարկելու նորագույն ձեռքբերումներն ու միտումները, քանի որ ապագան արհեստական բանականության գործիքներ օգտագործող մասնագետներինն է։
«Նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ մենք մեր աշխատանքում պարզեցրել ենք ԶԼՄ–ների մոնիթորինգի տեխնոլոգիաները, աուդիո և վիդեո նյութերի վերծանումը, հաղթահարել լեզվական դժվարությունները, բարելավել տեքստերի խմբագրումն ու սրբագրումը։ Դա զգալիորեն մեծացրել է մեր աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և նվազեցրել նրանց ծանրաբեռնվածությունը։ Սակայն մյուս կողմից՝ արհեստական բանականությունը ակտիվացրել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարը»,- ասել է Ծառուկյանը։
Համաժողովի պատվավոր հյուր՝ մոսկվայից ժամանած լրագրող Աշոտ Ջազոյանն առաջարկել է ամեն տարի նման ֆորում անցկացնել Երևանում, որպեսզի ուսանողները գործնական հմտություններ ստանան ոչ միայն ՀՌՀ-ում, այլև խմբագրություններում։ Իսկ մինչ այդ նա խոստացել է, որ այս ֆորումում լավագույն մեդիա արտադրանքը ներկայացնող ուսանողների խումբը հնարավորություն կունենա այցելել Սանկտ Պետերբուրգ և Էրմիտաժում ներկայացնել դրանք լրագրողների միջազգային հանրությանը։ Այնտեղ նա նախատեսում է հանդիպում կազմակերպել 30 երկրների ներկայացուցիչների միջև իր գլխավորած «Մշակույթների երկխոսություն» կազմկոմիտեի հովանու ներքո։