00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ կանոնակարգով սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման․ Ռուստամյան

© SputnikԱրմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ սահմանազատման կանոնակարգը Հայաստանում և ադրբեջանում համաձայնեցնելու անհրաժեշտությունը պարտադրում է, որ այդ գործընթացը տեղի ունենա համընթաց, մինչդեռ Ադրբեջանը չի էլ սկսկել որևէ պրոցես։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Սահմանազատման կանոնակարգի հաստատմամբ Հայաստանը չի ունենալու Ադրբեջանի հետ համաձայնեցված սահման, այլ ունենալու է սահմանը համաձայնեցնելու գործընթաց։ Չի բացառվում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում, սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Կանոնակարգը հստակ այդ մասին ասում է, որ առավելագույնը, ինչը կարելի է ակնկալել սահմանազատման հանձնաԺողովների աշխատանքից, դա այն է, որ սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց կունենանք»,-ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ աբսուրդն այն է, որ այդ կանոնակարգը երկու երկրներում համաձայնեցնելու անհրաժեշտությունը պարտադրում է, որ այդ գործընթացը տեղի ունենա համընթաց։
Սա ապագա տարածքային զիջումների մասին է․ քաղաքագետը՝ սահմանազատման կանոնակարգի մասին
«Մենք այսօր առաջանցիկ գրաֆիկով բերեցինք, ամեն ինչ վավերացրինք և սպասում ենք, թե Ադրբեջանն ինչ կանի։ Բայց Ադրբեջանը չի էլ սկսկել որևէ պրոցես։ Երկիրը հարգող որևէ իշխանություն նման քայլի չէր գնա»,-ասաց նա։
Ռուստամյանն ընդգծեց, որ անգամ եթե Ադրբեջանը վավերացնի կանոնակարգը, դա անելու է առնվազն 3 վերապահումներով, սակայն դրանց մասին քաղաքական գործիչը չցանկացավ նշել` մտավախություն ունենալով, որ իրեն կրկին կմեղադրեն ադրբեջանցիներին «գլխի գցելու» մեջ։
Ռուստամյանը նաև շեշտեց, որ այս փաստաթղթով համաձայնեցված ամեն ինչ կարող է առոչինչ դառնալ, երբ կնքվի խաղաղության պայմանագիրը։
«Այսինքն` մեթոդաբանական առումով մենք ընկել ենք այդ թակարդի մեջ։ Նման դեպքերում նախ ունենում են ընդհանուր պատկերացում սահմանի մասին, նոր միայն հետո գնում են հատված-հատված ճշգրտում։ Իսկ մենք հիմա հատված-հատված ճշգրտում ենք, մեկ էլ պարզվելու է, որ ճշգրտված հատվածները որ իրար կպցնենք, այդ ուրվագծով սահմանը խախտելու է մեր տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա։
Ռուստամյանը հարց ուղղեց իշխանության ներկայացուցիչներին, թե ուր է այն երաշխիքը, որով առաջացած նոր սահմանը կուրվագծի այն տարածքային ամբողջականությունը , որի մասին իրենք հայտարարում են՝ 29,743 քառ/կմ։
Քաղաքական գործչի խոսքով՝ դա ամենամեծ խնդիրն է, որի հետ ապագայում Հայաստանն առնչվելու է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին ԱԺ–ն ընդունեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Դուք միշտ տեղ եք թողնում Ադրբեջանի պահանջների համար․ Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
0