00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք միշտ տեղ եք թողնում Ադրբեջանի պահանջների համար․ Վարդանյանը՝ Փաշինյանին

© SputnikՔրիստինե Վարդանյան
Քրիստինե Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
Բաժանորդագրվել
Կանոնակարգում արձանագրված են սահմանազատման հնարավորությունները։ Թե դրանցից որը կօգտագործվի, արդեն հանձնաժողովների կոնսենսուսի խնդիր է։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Ինչո՞ւ հնարավոր չէ սկզբում ֆիքսել ամբողջ սահմանագիծը, հետո զորքերը հետ քաշել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ամբողջ գծով՝ մենակ Կիրանցում չէ, Ջերմուկում անեք սահմանազատումը, հետո Սև լճում, հետո Նախիջևանի հատվածում, հետո նոր գետնի վրա զորքերը հետ քաշեք։ Ամբողջ գիծը ֆիքսեք, հետո հետ քաշեք։ Սա կբխի մեր շահերից։ Կարո՞ղ եք անել՝ այո՛, կանե՞ք՝ ո՛չ, որովհետև ամբողջ գործընթացն իրականացնում եք Ադրբեջանի պահանջներով»,- ասաց Վարդանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հարցին, ասաց՝ կանոնակարգում արձանագրված են սահմանազատման հնարավորությունները, թե դրանցից որը կօգտագործվի, արդեն հանձնաժողովների կոնսենսուսի խնդիր է։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրինագիծը

Ազգային ժողովն այսօր 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը։

Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
«Կանոնակարգը տեսականորեն հնարավոր է դարձնում, որ հատվածական սկսենք հենց, օրինակ, Ջերմուկի հատվածում։ Մյուս կողմից` սա չի նշանակում, որ այդպես էլ տեղի կունենա, նաև չի նշանակում, որ այլ կերպ տեղի կունենա։ Սահմանազատման հանձնաժողովները պետք է կոնսենսուսի գան, թե էս գործիքներն ինչ հերթականությամբ են օգտագործում»,- ասաց Փաշինյանը։
Քրիստինե Վարդանյանն ի պատասխան ասաց՝ բանակցություններում միայն մի հստակություն կա՝ ինչ է հայկական կողմը զիջում։
«Դուք միշտ տեղ եք թողնում ադրբեջանական պահանջների համար»,- ասաց Վարդանյանը։
Փաշինյանի խոսքով՝ որտեղ հնարավոր լինի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը ֆիքսվելու է։
«Ցանկացած տեղում, որտեղ մենք կտեսնենք հնարավորություն ֆիքսել դե յուրե Հայաստանի Հանրապետության սահմանը, մենք պետք է ֆիքսենք, որովհետև դա այդքանով ավելացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը․․․ Որտեղ հնարավոր լինի, մենք ՀՀ սահմանը ֆիքսելու են՝ 1 մետր, կես մետր, 30 սմ, 85 մմ՝ բոլոր տեղերում ֆիքսելու ենք սահմանը»,- հայտարարեց վարչապետը։
Նա հավելեց՝ ընդդիմությունն ուզում է սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ` որ առաջ չգնա, իսկ կառավարությունը փորձում է սահմանազատումը դնել այնպիսի տրամաբանության մեջ, որ այն առաջ գնա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասին
Լրահոս
0