https://arm.sputniknews.ru/20241025/akcia-nakhagahakani-dimac-vostikannery-tarel-en-bagrat-srbazani-avtvomeqenan-82309590.html
Ակցիա նախագահականի դիմաց. ոստիկանները տարել են Բագրատ սրբազանի ավտոմեքենան
Ակցիա նախագահականի դիմաց. ոստիկանները տարել են Բագրատ սրբազանի ավտոմեքենան
Sputnik Արմենիա
Բաղրամյան 26-ի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում «Սրբազան պայքար» շարժումը։ 25.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-25T17:01+0400
2024-10-25T17:01+0400
2024-10-25T17:33+0400
բագրատ սրբազան
սրբազան պայքար
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82305659_0:151:1600:1051_1920x0_80_0_0_a9af8fa3c9bf22ae7aa9503b3f9e98bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցներն այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց են։ Նրանք նախապես հայտարարել էին, որ գալու են այստեղ` պահանջելու, որ նախագահը չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը։Ու թեև մի քանի ժամ առաջ լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է կանոնակարգը, բայց շարժման աջակիցները որոշել են չչեղարկել հավաքը։Լրագրողները հետաքրքրվեցին` արդոք շարժման գործողություններն այս ֆոնին ուշացած չեն, ինչին ի պատասխան սրբազանն ասաց. Նշենք, որ ակցիայի մասնակիցները նախագահականի մոտ են բերել խաղալիք դաշնամուր։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ դաշնամուրը բերել են ի նշան այն բանի, որ դաշնամուր նվագելը միակ գործն է, որ ՀՀ նախագահի մոտ լավ է ստացվում։«Սրբազան պայքարի» ակցիայի մասնակիցները նաև «սահմանասյուներ» տեղադրեցին Բաղրամյան պողոտայում։ Երթևեկությունը պողոտայով մի կարճ ժամանակով փակվեց։Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը հայտնեց, որ Բաղրամյան փողոց գալիս պարեկները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, ասել, որ չեն կարողանում նույնականացնել և տարել են տուգանային հրապարակ։Նշենք, որ Բաղրամյան փողոցը մարդկանց հոսքից մերթ ընդ մերթ դժվարանցանելի է դառնում ավտոմեքենաների համար։ Նախագահական նստավայրի դիմաց վահաններով ոստիկանները կանգնած են մի քանի շարքով։Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։Որոշակի դադարից հետո սեպտեմբերի 22-ին «Սրբազան պայքար» շարժումը հավաք անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաջորդ հանրահավաքն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում։ Այդ օրը Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանությունից չեն հեռացրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82305659_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8511eda6075909dc07762c6742133c38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, սրբազան պայքար, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
բագրատ սրբազան, սրբազան պայքար, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
Ակցիա նախագահականի դիմաց. ոստիկանները տարել են Բագրատ սրբազանի ավտոմեքենան
17:01 25.10.2024 (Թարմացված է: 17:33 25.10.2024) Բաղրամյան 26-ի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում «Սրբազան պայքար» շարժումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցներն այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց են։ Նրանք նախապես հայտարարել էին, որ գալու են այստեղ` պահանջելու, որ նախագահը չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը։
Ու թեև մի քանի ժամ առաջ լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է կանոնակարգը, բայց շարժման աջակիցները որոշել են չչեղարկել հավաքը։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդոք շարժման գործողություններն այս ֆոնին ուշացած չեն, ինչին ի պատասխան սրբազանն ասաց.
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից` այս շենքերում մարդիկ կան, թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում»:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները նախագահականի մոտ են բերել խաղալիք դաշնամուր։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ դաշնամուրը բերել են ի նշան այն բանի, որ դաշնամուր նվագելը միակ գործն է, որ ՀՀ նախագահի մոտ լավ է ստացվում։
«Սրբազան պայքարի» ակցիայի մասնակիցները նաև «սահմանասյուներ» տեղադրեցին Բաղրամյան պողոտայում։ Երթևեկությունը պողոտայով մի կարճ ժամանակով փակվեց։
Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը հայտնեց, որ Բաղրամյան փողոց գալիս պարեկները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, ասել, որ չեն կարողանում նույնականացնել և տարել են տուգանային հրապարակ։
Նշենք, որ Բաղրամյան փողոցը մարդկանց հոսքից մերթ ընդ մերթ դժվարանցանելի է դառնում ավտոմեքենաների համար։ Նախագահական նստավայրի դիմաց վահաններով ոստիկանները կանգնած են մի քանի շարքով։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած
բախումներից հետո։
Որոշակի դադարից հետո սեպտեմբերի 22-ին «Սրբազան պայքար» շարժումը հավաք անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաջորդ հանրահավաքն անցկացվեց
հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում։ Այդ օրը Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանությունից չեն հեռացրել։