https://arm.sputniknews.ru/20240809/hndkastani-qaghaqacinery-erevanum-nvastacrel-en-hamerkracun-ev-pvogh-shvortel-nranic-qk-79298372.html
Հնդկաստանի քաղաքացիները Երևանում նվաստացրել են համերկրացուն և փող շորթել նրանից. ՔԿ
Հնդկաստանի քաղաքացիները Երևանում նվաստացրել են համերկրացուն և փող շորթել նրանից. ՔԿ
Sputnik Արմենիա
Տղամարդիկ վիճաբանել են կրոնական հարցի շուրջ և նվաստացուցիչ գործողություններ կատարել համերկրացու նկատմամբ։ 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T15:53+0400
2024-08-09T15:53+0400
2024-08-09T16:00+0400
հայաստան
երևան
հնդկաստան
ծեծ
փող
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Հնդկաստանի 2 քաղաքացիներ նվաստացրել են 43-ամյա համերկրացուն և գումար հափշտակել նրանից։ Հանցագործությունը կատարած անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ հաղորդագրության` Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին, որը բնակվում է Երևանում, հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, հաղորդում է տվել երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, նվաստացնելու վերաբերյալ:Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում։Հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, նրանք միասին ալկոհոլ են օգտագործել և այդ ընթացքում վիճաբանել կրոնական հարցի շուրջ։Նրանք տևական ժամանակ տղամարդուն ապօրինի զրկել են ազատությունից, զանգահարել են նրա ազգականին և պահանջել 500 դոլար, որպեսզի ազատ արձակեն տղամարդուն։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական նպատակներով ազատությունից ապօրինի զրկելը ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (առանձին դաժանությամբ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ ավազակություն կատարելը) , 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելը):Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
երևան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հնդկաստան, ծեծ, փող, հհ քննչական կոմիտե
հայաստան, երևան, հնդկաստան, ծեծ, փող, հհ քննչական կոմիտե
Հնդկաստանի քաղաքացիները Երևանում նվաստացրել են համերկրացուն և փող շորթել նրանից. ՔԿ
15:53 09.08.2024 (Թարմացված է: 16:00 09.08.2024) Տղամարդիկ վիճաբանել են կրոնական հարցի շուրջ և նվաստացուցիչ գործողություններ կատարել համերկրացու նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Հնդկաստանի 2 քաղաքացիներ նվաստացրել են 43-ամյա համերկրացուն և գումար հափշտակել նրանից։ Հանցագործությունը կատարած անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին, որը բնակվում է Երևանում, հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, հաղորդում է տվել երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, նվաստացնելու վերաբերյալ:
Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում։
Հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, նրանք միասին ալկոհոլ են օգտագործել և այդ ընթացքում վիճաբանել կրոնական հարցի շուրջ։
43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին տիրանալու նպատակով մյուս երկուսը սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին, հանել են հագուստը, հայտնաբերել 500 դոլար գումար և հափշտակել այն։ Այնուհետև երկու տղամարդիկ, կապելով նրա ձեռքերն ու ոտքերը, կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել 43-ամյա տղամարդուն։
Նրանք տևական ժամանակ տղամարդուն ապօրինի զրկել են ազատությունից, զանգահարել են նրա ազգականին և պահանջել 500 դոլար, որպեսզի ազատ արձակեն տղամարդուն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական նպատակներով ազատությունից ապօրինի զրկելը ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (առանձին դաժանությամբ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ ավազակություն կատարելը) , 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելը):
Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: