https://arm.sputniknews.ru/20241024/hajacqy-depi-arevmutq-ughghelvov-hajastany-gnum-e-depi-nvor-paterazm-qaghaqaget-82199629.html
Հայացքը դեպի Արևմուտք ուղղելով` Հայաստանը գնում է դեպի նոր պատերազմ. քաղաքագետ
Հայացքը դեպի Արևմուտք ուղղելով` Հայաստանը գնում է դեպի նոր պատերազմ. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Արման Բոշյանի դիտարկմամբ` հետխորհրդային տարածքի բոլոր այն երկրները, որոնք ընտրել էին եվրոպական ուղին, այսօր խիստ հիասթափված են։ 24.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-24T22:18+0400
2024-10-24T22:18+0400
2024-10-24T22:28+0400
հայաստան
ուկրաինա
մոլդովա
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
արման բոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1800/76/18007616_0:0:1600:901_1920x0_80_0_0_9570d949f52247a19abbc69e7b1ecf14.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը, հայացքը դեպի Արևմուտք ուղղելով, գնում է դեպի նոր պատերազմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արման Բոշյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում։Նրա դիտարկմամբ` բոլոր այն երկրները, որոնք ընտրել են եվրոպական ուղին, այսօր խիստ հիասթափված են, քանի որ ԵՄ–ն շատ բազմաթիվ պահանջներ է ներկայացնում, որոնց դիմաց միայն խոստումներ է տալիս, որ տասնյակ տարիներ անց հնարավոր է` ԵՄ անդամ դառնան։«Այդ հիասթափությունն արդեն նույնիսկ Ուկրաինայում է տեղի ունեցել։ Էլիտան և ժողովուրդը հասկացել են, որ իրենք երբեք ՆԱՏՕ–ի կամ ԵՄ անդամ չեն դառնալու։ Իսկ քանի որ Ուկրաինան հիասթափված է Արևմուտքից, վերջինը հիմա փորձում է դրա փոխարեն այլ հետխորհրդային երկրներ պոկել ՌԴ–ի ազդեցության գոտուց։ Այս առումով գտան Հայաստանը` որպես ամենաթույլ կետ` պարտված երկիր, և այնքան լավ աշխատեցին, որ հիմա Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը փոխում է»,– պարզաբանեց վերլուծաբանը։Բոշյանի համոզմամբ` իրադարձությունների զարգացումը մեր տարածաշրջանում Հայաստանի ներկա դիրքորոշմամբ կնշանակի ներքաշվել տարածաշրջանային նոր պատերազմների մեջ։«Վաղ թե ուշ Իրանի շուրջ լարվածությունը հասնելու է պատերազմականի։ Դա չի լինելու մեկ մեծ պատերազմ, դրանք լինելու են տարբեր լարվածության էպիզոդներ, որոնցում գնալով լարվածության աստիճանը մեծանալու է։ Այս ֆոնին Հայաստանն ուղղակիորեն ռիսկի է դիմում ոչ միայն ՌԴ–ի հետ հարաբերությունները վատացնելով, այլ նաև Իրանի, որովհետև Իրանն ու Ռուսաստանը գործում եմ մի գեոպոլիտիկ տեսլականով։ Եվ Հայաստանը լարվածություն ստեղծելով Ռուսաստանի հետ` միաժամանակ կպչում է նաև Իրանին։ Հետևաբար այս խաղերը, որ վարում է Հայաստանը, բերելու է միայն մեկ բանի`մենք ներքաշվելու ենք նոր պատերազմական գործընթացների մեջ, որոնք բերելու են արդեն Մեղրիի հետ կապված հարցերի լուծման` ոչ հօգուտ Հայաստանի»,– նշեց Բոշյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանը առիթ է փնտրում ամեն գնով Սյունիքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք ստանալու համար։Մյուս կողմից այս տարբերակը համընկնում է Թուրքիայի շահերին։Իսկ դա, նրա համոզմամբ, հնարավոր է միայն Իրանի ու Ռուսաստանի հետ պայմանավորվելով, որովհետև Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես հարևան կամ առավել ևս դաշնակից։ Բոշյանի խոսքով` այդ երկրի համար Հայաստանը մի տարածք է, որ վաղ թե ուշ պետք է լիկվիդացվի։Հիշեցնենք` Հայաստանում մի քանի արևմտամետ քաղաքական ուժեր ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք են նախաձեռնել։Հետխորհրդային Մոլդովան, որտեղ վերջին տարիներին ակտիվ արևմտամետ քարոզչություն է արվում, օրերս անցկացված եվրաինտեգրման հանրաքվեում հազիվ կարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը` բացահայտելով այդ երկրի քաղաքացիների իրական դիրքորոշումը։Վրաստանը, որ դեռ տարիներ առաջ էր ընտրել դեպի ԵՄ ճանապարհը, այդպես էլ չհասավ բաղձալի հանգրվանին։ Այսօր այդ երկիրը դարձյալ ապրում է ԵՄ–Ռուսաստան երկընտրանքի ու ներքին պառակտման պայմաններում։ Վրաստանի քաղաքացիներին իրենց վերջնական խոսքը կասեն հոկտեմբերի 26-ին նախանշված խորհրդարանական ընտրություններում, որոնք, ըստ վերլուծաբանների, հատկապես վճռորոշ նշանակություն կունենան երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ
ուկրաինա
մոլդովա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1800/76/18007616_40:0:1461:1066_1920x0_80_0_0_3faa0a3e462fb01d71e3f0d3671c3779.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ուկրաինա, մոլդովա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, արման բոշյան
հայաստան, ուկրաինա, մոլդովա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, արման բոշյան
Հայացքը դեպի Արևմուտք ուղղելով` Հայաստանը գնում է դեպի նոր պատերազմ. քաղաքագետ
22:18 24.10.2024 (Թարմացված է: 22:28 24.10.2024) Արման Բոշյանի դիտարկմամբ` հետխորհրդային տարածքի բոլոր այն երկրները, որոնք ընտրել էին եվրոպական ուղին, այսօր խիստ հիասթափված են։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը, հայացքը դեպի Արևմուտք ուղղելով, գնում է դեպի նոր պատերազմ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արման Բոշյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում։
«Այն պլանները, որ Արևմուտքը կառուցում է հետխորհրդային տարածքի շուրջ, մասամբ չի հաջողվել։ Այս դեպքում` մասամբ, քանի որ Մոլդովայում, չնայած ականջներից քաշած ընտրություններ անցան, բայց փաստ է, որ Արևմուտքին հաջողվեց այստեղ ինչ–որ ձևերով պաշտպանել իր շահերը։ Երկրորդը` Ուկրաինան պարտվում է, և Արևմուտքը հոգնել է Ուկրաինայից։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի հիմնական երկրների հետ իր հարցերը լուծել է։ Այս առումով պետք է նշել, որ Վրաստանը շատ գրագետ քաղաքականություն է վարում և փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցության տակից»,– նշեց Բոշյանը։
Նրա դիտարկմամբ` բոլոր այն երկրները, որոնք ընտրել են եվրոպական ուղին, այսօր խիստ հիասթափված են, քանի որ ԵՄ–ն շատ բազմաթիվ պահանջներ է ներկայացնում, որոնց դիմաց միայն խոստումներ է տալիս, որ տասնյակ տարիներ անց հնարավոր է` ԵՄ անդամ դառնան։
«Այդ հիասթափությունն արդեն նույնիսկ Ուկրաինայում է տեղի ունեցել։ Էլիտան և ժողովուրդը հասկացել են, որ իրենք երբեք ՆԱՏՕ–ի կամ ԵՄ անդամ չեն դառնալու։ Իսկ քանի որ Ուկրաինան հիասթափված է Արևմուտքից, վերջինը հիմա փորձում է դրա փոխարեն այլ հետխորհրդային երկրներ պոկել ՌԴ–ի ազդեցության գոտուց։ Այս առումով գտան Հայաստանը` որպես ամենաթույլ կետ` պարտված երկիր, և այնքան լավ աշխատեցին, որ հիմա Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը փոխում է»,– պարզաբանեց վերլուծաբանը։
Բոշյանի համոզմամբ` իրադարձությունների զարգացումը մեր տարածաշրջանում Հայաստանի ներկա դիրքորոշմամբ կնշանակի ներքաշվել տարածաշրջանային նոր պատերազմների մեջ։
«Վաղ թե ուշ Իրանի շուրջ լարվածությունը հասնելու է պատերազմականի։ Դա չի լինելու մեկ մեծ պատերազմ, դրանք լինելու են տարբեր լարվածության էպիզոդներ, որոնցում գնալով լարվածության աստիճանը մեծանալու է։ Այս ֆոնին Հայաստանն ուղղակիորեն ռիսկի է դիմում ոչ միայն ՌԴ–ի հետ հարաբերությունները վատացնելով, այլ նաև Իրանի, որովհետև Իրանն ու Ռուսաստանը գործում եմ մի գեոպոլիտիկ տեսլականով։ Եվ Հայաստանը լարվածություն ստեղծելով Ռուսաստանի հետ` միաժամանակ կպչում է նաև Իրանին։ Հետևաբար այս խաղերը, որ վարում է Հայաստանը, բերելու է միայն մեկ բանի`մենք ներքաշվելու ենք նոր պատերազմական գործընթացների մեջ, որոնք բերելու են արդեն Մեղրիի հետ կապված հարցերի լուծման` ոչ հօգուտ Հայաստանի»,– նշեց Բոշյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանը առիթ է փնտրում ամեն գնով Սյունիքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք ստանալու համար։
Մյուս կողմից այս տարբերակը համընկնում է Թուրքիայի շահերին։
«Այսինքն` մենք ստեղծում ենք լարումներ Ռուսաստանի հետ և ապահովում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը մեր տարածաշրջանում»,– ընդգծեց փորձագետը` նշելով, որ գոյատևման լավագույն բանաձևն այսօր բոլոր հարևանների հետ բալանսավորված քաղաքականությունն է` առանց որևէ մեկի համար լարումներ ստեղծելու։
Իսկ դա, նրա համոզմամբ, հնարավոր է միայն Իրանի ու Ռուսաստանի հետ պայմանավորվելով, որովհետև Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես հարևան կամ առավել ևս դաշնակից։ Բոշյանի խոսքով` այդ երկրի համար Հայաստանը մի տարածք է, որ վաղ թե ուշ պետք է լիկվիդացվի։
Հիշեցնենք` Հայաստանում մի քանի արևմտամետ քաղաքական ուժեր ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք են նախաձեռնել։
Հետխորհրդային Մոլդովան, որտեղ վերջին տարիներին ակտիվ արևմտամետ քարոզչություն է արվում, օրերս անցկացված եվրաինտեգրման հանրաքվեում հազիվ կարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը` բացահայտելով այդ երկրի քաղաքացիների իրական դիրքորոշումը։
Վրաստանը, որ դեռ տարիներ առաջ էր ընտրել դեպի ԵՄ ճանապարհը, այդպես էլ չհասավ բաղձալի հանգրվանին։ Այսօր այդ երկիրը դարձյալ ապրում է ԵՄ–Ռուսաստան երկընտրանքի ու ներքին պառակտման պայմաններում։ Վրաստանի քաղաքացիներին իրենց վերջնական խոսքը կասեն հոկտեմբերի 26-ին նախանշված խորհրդարանական ընտրություններում, որոնք, ըստ վերլուծաբանների, հատկապես վճռորոշ նշանակություն կունենան երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։