00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanՀրանտ Միքայելյան
Հրանտ Միքայելյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2024
Հրանտ Միքայելյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետ կարծում է, որ Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը կչեղարկվի, եթե Վրաստանի գործող իշխանությունը հաղթի առաջիկա ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների մեծ մասն ընտրել է ԵԱՏՄ–ն ու ԲՐԻԿՍ–ը կամ հավասար հեռավորություն է պահպանում աշխարհաքաղաքական կենտրոններից։ ԵՄ–ն էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Ըստ էության, իշխանությունն այսպիսով փորձում է իրենից հեռացնել պատասխանատվությունն ու ասել, թե դա (եվրաինտեգրման հանրաքվեն. խմբ.) մասնավոր նախաձեռնություն է։ Այսինքն` եթե Վրաստանի իշխանություններն իրենց նախաձեռնությամբ էին արևմտամետ քաղաքականություն վարում, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են դա գաղտնի անել և «աութսորսի» տալ, թեև ակնհայտ է մոտեցումների տարբերությունը, օրինակ` եթե համեմատենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «Հայաքվե» նախաձեռնության հետ, որին իշխանությունները խոչընդոտում էին, իսկ այստեղ հակառակը՝ ամբողջ քաղաքը պատված է «եվրաինտեգրման» պաստառներով։ Ըստ էության, իշխանություններն ուզում էին, որ այն մի հանրաքվեն չկայանա, նկատի ունեմ՝ Ղարաբաղը հայկական պահելու հանրաքվեն, բայց ուզում են, որ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն կայանա»,- նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում լուրջ ընդդիմություն չկա ԵՄ անդամակցության հարցում։ Ըստ այդմ` եթե Եվրամիությանն անդամակցելու քարոզչություն լինի, իսկ դրա դեմ որևէ քայլ չարվի, ապա արդյունքները շատ «գեղեցիկ» տեսք կունենան անդամակցության կողմնակիցների համար, բայց ըստ էության դրանք չեն արտացոլի ներքաղաքական իրական պատկերը, քանի որ մրցակցություն չկա։ Բացի այդ, քաղաքագետի մոտ հարց է ծագում` եթե անգամ այս հանրաքվեն կայանա, և ՀՀ քաղաքացիների 100%-ը կողմ քվեարկի, հետո ի՞նչ է լինելու։
«Այ դա արդեն իսկապես կրկեսի է վերածվում, որովհետև ոչ ոք Հայաստանին չի հրավիրել, Հայաստանն անդամակցության որևէ հեռանկար չունի։ Հայաստանը ԵՄ որևէ երկրի հետ սահման չունի և շատ հեռու է այդ իրավիճակում լինելուց: Ո՛չ Թուրքիան, ո՛չ Վրաստանը ԵՄ անդամ չեն դառնալու։ Առավել ևս Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնալու։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ ենք քննարկում»,- ասում է Միքայելյանը։
Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի և Մոլդովայի հետ՝ նա ընդգծում է, որ հենց արևմտյան ակտիվ ինտեգրումն է նրանց հակամարտությունների հանգեցրել։ Հայաստանի պարագայում ևս, մեր զրուցակցի կարծիքով, արևմտամետ դիրքորոշման առաջխաղացումը կարող է ոչ թե անվտանգության գործոն, այլ վտանգի գործոն դառնալ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում եվրահանրաքվե նախաձեռնողները մինչ օրս աչքի չեն ընկել իրականացած կանխատեսումներով, ճշմարտացի խոստումներով և ընդհանրապես քաղաքական իրավիճակի որակյալ գնահատմամբ: Այս դեպքում որոշակի ռիսկեր կան։

Որո՞նք են այդ ռիսկերը Հայաստանի համար

«Այս տարածաշրջանում երկրների մեծ մասը կա՛մ ԲՐԻԿՍ մտնելու ընթացքի մեջ է, կա՛մ արդեն անդամակցում է ԲՐԻԿՍ-ին, արդեն ստեղծվել է 3+3 հարթակը, այստեղ եվրասիական մեծ հարթակ է ձևավորվում։ Որքանո՞վ արևմտամետ Հայաստանը կկարողանա գոյատևել այս իրավիճակում, հատկապես եթե Վրաստանը, այսպես ասենք, հավասար հեռավորությամբ հարաբերություններ է կառուցում ԵՄ-ի և Ռուսաստանի հետ։ Եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ին անդամակցելու գինը Արցախն էր, իսկ դա այդպես է, ապա ևս մեկ խնդիր է ծագում։ Ըստ էության, իշխանությունները, թաքցնելով ճշմարտությունը, Հայաստանի շահերից հրաժարվելու նախաձեռնողական քաղաքականություն են վարում` ընդամենը հանուն նման տեղեկատվական հայտարարությունների և արտահոսքերի։ Եթե անգամ Հայաստանը ԵՄ-ի կազմ մտներ, միևնույնն է, դա նրան անվտանգություն չէր երաշխավորի։ Այս աշխարհում թե՛ այսօր, թե՛ վաղը, թե՛ միշտ անվտանգությունն ապահովում են առաջին հերթին զսպման ռազմական մեխանիզմները»,-կարծում է փորձագետը։
Ընդգծելով, որ ոչ ռազմական զսպման մեխանիզմներն աշխատում են միայն ռազմական գործիքների հետ համատեղ, Միքայելյանը բացարձակապես սխալ է համարում այդ երկու գործիքները տարանջատելն ու հակադրելը, քանի որ դա ընդամենը քարոզչական հնարք է, որը մոլորեցնում է Հայաստանի քաղաքացիներին:
«Զսպման ոչ ռազմական գործիքներն այնպես չեն աշխատում, որ դու քո բոլոր պահանջներից հրաժարվես, փոխարենը քեզ ինչ-որ բան կտան։ Դա մանկապարտեզի տրամաբանություն է։ Այսինքն` պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր պետություն ինքն է իր համար պատասխանատու և որոշում ընդունող, ոչ թե ինչ-որ «քեռի»։ Զսպման ոչ ռազմական գործիքն այն է, թե որքանով ես դու պաշտպանում քո շահերը, ոչ թե որքանով ես հանձնում դրանք։ Պատկերավոր ասած` երկու ռուբլի խնդրիր, որ մեկը տան, ոչ թե հրաժարվիր այն հույսով, որ քիչ կծեծեն»,- նշում է Միքայելյանը։
Նրա կարծիքով` Ֆրանսիայի և Գերմանիայի հաճախ նշվող օրինակը չի կարելի արտացոլել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, քանի որ այստեղ անցնում է քաղաքակրթական սահմանը, ավելի ճիշտ` արևելաքրիստոնեական քաղաքակրթության սահմանը։ Եվ այդ իմաստով Հայաստանը դատապարտված է քաղաքակրթական հակամարտության։

Վրաստանում տիրող իրավիճակը

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան մի քանի օրից Վրաստանում սպասվող ընտրությունների արդյունքները Հայաստանում տիրող իրավիճակի վրա:
Միքայելյանի խոսքով` Վրաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ շատ մեծ անորոշություն կա. տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացնում, որոնք արմատապես տարբեր արդյունքներ են տալիս, ինչը նյարդային ֆոն է ստեղծում հասարակության շրջանում և հետագայում պարտվող կողմին հնարավորություն կտա հայտարարելու, որ իրականում ինքն է հաղթել։
Քաղաքագետը համոզված է` եթե Վրաստանի ընտրություններում կամ հետընտրական ցույցերի արդյունքում հաղթի ընդդիմությունը, ապա երկիրը կներքաշվի աշխարհաքաղաքական մասշտաբի դիմակայության մեջ։
Սակայն, նրա կանխատեսմամբ, իրադարձությունների նման զարգացման հավանականությունը 50 տոկոսից քիչ է։ Վրաց հասարակության շրջանում խիստ սրված իրավիճակ է, բայց այդ սրացումը գալիս է վերևից, այսինքն` քաղաքական սուբյեկտների` իշխանության և ընդդիմության կողմից, բայց ոչ բնակչության, որը տրամադրված չէ բևեռացման։ Միքայելյանը դա բացատրում է նրանով, որ վերջին շրջանում բողոքի ակցիաներն այդքան էլ զանգվածային չեն, և ըստ հարցումների, Վրաստանի քաղաքացիները հանրային պառակտում չեն ուզում։

«Եթե Վրաստանում հաղթի գործող իշխանությունը, ապա Հայաստանի արևմտամետ ուղղվածությունը կմնա օդում կախված, ըստ էության կչեղարկվի։ Հաղթանակի դեպքում Վրաստանի իշխանությունը կձգտի հասնել սահմանադրական մեծամասնության և կսկսի դուրս մղել այն ուժերին, որոնք հակված են արտաքին խաղացողների։ Եվ այդ ժամանակ Հայաստանի համար արևմտյան ճանապարհն իրապես կկորսվի։ Ի դեպ, եթե անգամ հաղթեն արևմտամետ ուժերը, միևնույնն է` դա ոչ մի բանի վրա չի ազդի։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը Հարավային Կովկասում լուրջ ներկայության հնարավորություն չունի` տարածաշրջանային բաղադրիչի ուժեղացման ֆոնին։ Միանշանակ է, որ հետխորհրդային տարածքում արևմտյան վեկտորի գերիշխանությունը գնալով նվազում է»,-արձանագրում է քաղաքագետը։

Անդրադառնալով հետխորհրդային տարածքում Արևմուտքի նվազող ազդեցությանը՝ Միքայելյանը բերում է Մոլդովայի օրինակը, որտեղ դեռևս 2018-19 թվականներին, ըստ սոցհարցումների, ճնշող մեծամասնությունը ձգտում էր Եվրամիություն մտնել, իսկ հիմա հանրաքվեում եվրաինտեգրման օգտին է քվեարկել ընտրողների ընդամենը 50 տոկոսից մի փոքր ավելին։
«Հայաստանում հարցումներ են անցկացվել, և պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը, թեկուզ ոչ այդքան արտահայտված, բայց միշտ 50 տոկոսից ավելին, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գլուխ հանել անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակից, և որ վարչապետի կամ ՀՀ ներկայիս կառավարության գործողությունները միայն նպաստում են Ադրբեջանի թեզերի առաջխաղացմանը։ Խնդիրն այն է, որ չեն հասկանում, թե ինչպես է աշխատում դիվանագիտությունը, ինչպես են աշխատում զսպման ոչ ռազմական գործիքները, և բացակայում են ազգային շահերը պաշտպանելու ցանկությունն ու պատրաստակամությունը»,- ընդգծում է Միքայելյանը։
Նրա խոսքով` աշխարհակարգի էրոզիան հասել է այն աստիճանի, երբ կարելի է ասել, որ նախկին աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Այս պայմաններում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար Հայաստանի իշխանություններից պահանջվում է տեսնել աշխարհաքաղաքական զարգացման նոր հորիզոնները։
Լրահոս
0