00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է առաջին օգնության դասընթացները

© Photo : пресс-служба Русской Гуманитарной МиссииՌուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացները
Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացները - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացները
Բաժանորդագրվել
Մասիսում անցկացված դասախոսություններին ներկա են եղել կամավորներն ու մանկապարտեզներում, դպրոցներում և տարբեր սոցիալական հաստատություններում աշխատող ՀԿ–ների աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ավարտվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) ինքնավար ոչ առևտրային կազմակերպության և «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Առաջին բուժօգնություն արտակարգ իրավիճակների ժամանակ» ուսուցողական դասընթացը։ Մասիսում և Գորիսում անցկացված դասընթացներին 50 մարդ է մասնակցել։
Գորիսում հիմնականում մասնակցել է երիտասարդությունը` ուսանողներ ու դպրոցականներ, որոնցից շատերը դասընթացներին հաճախել են ծնողների կամ ընտանիքների հետ։ Ծրագիրը հարմարեցվել էր յուրաքանչյուր խմբի համար անհատապես` հաշվի առնելով տարիքն ու կիրառման ոլորտները։ Եթե Մասիսում մասնակիցները ստացել են տեսական և կիրառական տեղեկություններ, ապա Գորիսում, հաշվի առնելով ունկնդիրների պատանեկության տարիքը, դասերն անցկացվել են խաղային ձևով։
Դասընթացի հեղինակ և վարող, ՌԴ ԱԻՆ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին ծրագիրը նախապես հարմարեցրել է տարածաշրջանի առանձնահատկություններին, որը հայտնի է իր լեռնային լանդշաֆտներով, սեյսմիկ ակտիվությամբ և հեղեղումների մեծ հավանականությամբ։ Պարզվել է, որ այստեղ ռիսկի տարածված գործոն են նաև ՃՏՊ–ները։ Դասընթացի մասնակիցները մանրամասն ուսումնասիրել են օգնության ցուցաբերման ալգորիթմներն ու տարբեր բարդության վթարների դեպքում տուժածներին տարհանելու առանձնահատկությունները։
Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում այս տարվա ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Դասընթացի շրջանակում ուսումնասիրվել են առաջին բուժօգնության ցուցաբերման հիմունքները։
Հիշեցնենք, որ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2017 թվականից Հայաստանում պարբերաբար պրոֆիլային միջոցառումներ է անցկացնում ուսուցիչների և դասախոսների համար։
Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի. լուսանկարներ
Լրահոս
0