https://arm.sputniknews.ru/20241018/rusakan-mardasirakan-araqelutjuny-kusucani-inchpes-arajin-buzhognutjun-cucaberel-81980066.html
Ռուսական մարդասիրական առաքելությունը կուսուցանի՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել
Ռուսական մարդասիրական առաքելությունը կուսուցանի՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել
Sputnik Արմենիա
Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում 2024 թվականի ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ 18.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-18T13:18+0400
2024-10-18T13:18+0400
2024-10-18T14:06+0400
ասուլիս
ռուսական մարդասիրական առաքելություն
սյունիք
արարատի մարզ
շտապօգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/81976207_0:152:1600:1052_1920x0_80_0_0_c7af4aa2fc49703440a60bc269912686.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Առաջին բուժօգնությունն արտակարգ իրավիճակների դեպքում» ուսուցողական դասընթաց կանցկացվի ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում ՀԿ–ների կամավորների և աշխատակիցների համար։Կազմակերպիչը «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն է «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ միասին, որոնք հանրապետությունում առաջին տարին չէ, որ մարդասիրական նախագծեր են իրականացնում։Նրա խոսքով` նախագիծը կրթական բնույթ է կրում, մասնագետները կսովորեցնեն ցուցաբերել առաջին բուժօգնությունը։ Նրանք վստահ են, որ այդ հմտություններն անհրաժեշտ կլինեն ոչ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, այլև առօրյա կյանքում։ Նախագծի մասնակիցները կամավորներ են, երեխաների և դեռահասների հետ աշխատող ՀԿ–ների աշխատակիցներ։Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում այս տարվա ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Թրեյնինգի շրջանակում ուսումնասիրվել են առաջին բուժօգնության տրամադրման հիմունքները։Դասընթացի ղեկավար, ՌԴ ԱԻՆ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին նշեց, որ չորս օրերի ընթացքում պարապունքներ կանցկացվեն 20-ական հոգուց բաղկացած երկու խմբերի համար։Նրա խոսքով` խումբն իր հետ բերել է բոլոր նյութերն ու տարրերը, որոնք անհրաժեշտ կլինեն դասընթացի ժամանակ օգտագործելու համար։ Դասընթացը բաժանված է երկու մասի` գործնական և տեսական։ Կներկայացվեն բուժօգնության ցուցաբերման կլինիկական օրինակներ։ Ներգրավվելու են դասընթացի բոլոր մասնակիցները։Բելինսկին պարզաբանել է, որ կառանձնացվեն առավել արդիական հարցեր, որոնք հետագայում կքննարկվեն արտակարգ իրավիճակներում զանգվածային օգնություն ցուցաբերելու ժամանակ։Նա նաև խորհուրդ է տալիս տեխնածին կամ այլ բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում ունենալ որոշակի հավաքածու`պատրաստած փաստաթղթերով, նվազագույն քանակի տաք հագուստով և դեղորայքով։«Սրտերի վերածնունդ» ԲՀ–ի ղեկավար, Հայաստանում ՌՄԱ–ի համակարգող Անի Միշելը նշեց, որ Հայաստանում նման դասընթացներն արդիական են` քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի։Հիշեցնենք, որ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2017 թվականից Հայաստանում պարբերաբար պրոֆիլային միջոցառումներ է անցկացնում ուսուցիչների և դասախոսների համար։
սյունիք
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/81976207_0:0:1420:1065_1920x0_80_0_0_a4891706d8f6d186af32c4c2b789d8a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասուլիս, ռուսական մարդասիրական առաքելություն, սյունիք, արարատի մարզ, շտապօգնություն
ասուլիս, ռուսական մարդասիրական առաքելություն, սյունիք, արարատի մարզ, շտապօգնություն
Ռուսական մարդասիրական առաքելությունը կուսուցանի՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել
13:18 18.10.2024 (Թարմացված է: 14:06 18.10.2024) Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում 2024 թվականի ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Առաջին բուժօգնությունն արտակարգ իրավիճակների դեպքում» ուսուցողական դասընթաց կանցկացվի ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում ՀԿ–ների կամավորների և աշխատակիցների համար։
Կազմակերպիչը «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն է «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ միասին, որոնք հանրապետությունում առաջին տարին չէ, որ մարդասիրական նախագծեր են իրականացնում։
«Երկու մարզ է առանձնացվել, որտեղ պահանջարկն առավել մեծ է եղել։ Այստեղ պատրաստ են գալ նաև մասնակիցներ այլ մարզերից։ Դասընթացը կանցկացվի Գորիսում և Մասիսում»,-
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՌՄԱ առաջատար փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան։
Նրա խոսքով` նախագիծը կրթական բնույթ է կրում, մասնագետները կսովորեցնեն ցուցաբերել առաջին բուժօգնությունը։ Նրանք վստահ են, որ այդ հմտություններն անհրաժեշտ կլինեն ոչ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, այլև առօրյա կյանքում։ Նախագծի մասնակիցները կամավորներ են, երեխաների և դեռահասների հետ աշխատող ՀԿ–ների աշխատակիցներ։
Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում այս տարվա ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Թրեյնինգի շրջանակում ուսումնասիրվել են առաջին բուժօգնության տրամադրման հիմունքները։
Դասընթացի ղեկավար, ՌԴ ԱԻՆ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին նշեց, որ չորս օրերի ընթացքում պարապունքներ կանցկացվեն 20-ական հոգուց բաղկացած երկու խմբերի համար։
«Փորձել ենք առավելագույնս հարմարեցնել դասընթացը մարզի կարիքներին։ Թրեյնինգի շրջանակում կաշխատենք հնարավորինս անդրադառնալ ինչպես տեսությանը, այնպես էլ գործնական աշխատանքին առնչվող հարցերի», – ասաց Բելինսկին։
Նրա խոսքով` խումբն իր հետ բերել է բոլոր նյութերն ու տարրերը, որոնք անհրաժեշտ կլինեն դասընթացի ժամանակ օգտագործելու համար։ Դասընթացը բաժանված է երկու մասի` գործնական և տեսական։ Կներկայացվեն բուժօգնության ցուցաբերման կլինիկական օրինակներ։ Ներգրավվելու են դասընթացի բոլոր մասնակիցները։
Բելինսկին պարզաբանել է, որ կառանձնացվեն առավել արդիական հարցեր, որոնք հետագայում կքննարկվեն արտակարգ իրավիճակներում զանգվածային օգնություն ցուցաբերելու ժամանակ։
Նա նաև խորհուրդ է տալիս տեխնածին կամ այլ բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում ունենալ որոշակի հավաքածու`պատրաստած փաստաթղթերով, նվազագույն քանակի տաք հագուստով և դեղորայքով։
«Սրտերի վերածնունդ» ԲՀ–ի ղեկավար, Հայաստանում ՌՄԱ–ի համակարգող Անի Միշելը նշեց, որ Հայաստանում նման դասընթացներն արդիական են` քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի։
Հիշեցնենք, որ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2017 թվականից Հայաստանում պարբերաբար պրոֆիլային միջոցառումներ է անցկացնում ուսուցիչների և դասախոսների համար։