https://arm.sputniknews.ru/20241023/rd-agn-um-hajtararel-en-mvoldvovajum-evraintegrman-hanraqvei-keghtsman-masin-82212170.html
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեի կեղծման մասին
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեի կեղծման մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ բնակչությունը «վճռական ոչ» է ասել Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ 23.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-23T20:41+0400
2024-10-23T20:41+0400
2024-10-23T20:48+0400
եվրոպա
մոլդովա
ռուսաստան
եվրամիություն
մարիա զախարովա
մայա սանդու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82195028_0:0:2417:1360_1920x0_80_0_0_cd020d64e087bdc211077d15b95aa30b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Մոլդովայում եվրաինտեգրման հարցով հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով՝ բնակչությունը Եվրամիությանը երկրի ինտեգրմանը «վճռական ոչ» է ասել, սակայն իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Մայա Սանդուն, ամեն ինչ արել են արդյունքները թաքցնելու համար:Հանրաքվե Մոլդովայում. եվրաինտեգրման հակառակորդների թիվն ավելի մեծ է, քան կողմնակիցներինըԱվելի վաղ անկախ փորձագետները մատնանշել էին հանրաքվեի արդյունքների «ճշգրտումը»։ Հաշվարկի հենց սկզբից եվրաինտեգրման հակառակորդների ձայներն ավելի շատ էին։ Նույնիսկ գիշերվա ժամը երկուսին՝ արձանագրությունների 93,6%-ի մշակումից հետո, եվրաինտեգրման հակառակորդների թիվը կազմում էր 52,7% (695 421 ընտրող), իսկ աջակիցների թիվը՝ 47,3% (624 537 ընտրող), սակայն վերջնական հաշվարկի արդյունքում հավասարակշռությունը կտրուկ փոխվեց՝ կողմ ձայների դինամիկան ավելի քան 3 անգամ ավելացավ, ինչը ակնհայտորեն վկայում է լցոնման մասին։ Նույնիսկ արևմտյան մամուլը գրում էր, որ «կողմ» ձայների նվազագույն առավելությունը ցույց է տալիս, որ մոլդովական հասարակությունը պատրաստ չէ գնալ Եվրոպա, իսկ որպես որոշիչ գործոն հանդես է եկել սփյուռքը, որը փաստացի «քարշ է տալիս» երկիրը դեպի եվրաինտեգրում։Նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. Մոլդովայի ԿԸՀ-ն հայտնել է քվեարկության տվյալներըՀանրաքվեին զուգահեռ կայացել են նաև նախագահական ընտրությունները։ Մոլդովայում կայացած ընտրությունների արդյունքներով գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42 տոկոսը, իսկ նրա հակառակորդի՝ Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, Սոցիալիստների ռուսամետ ընդդիմադիր կուսակցությունից Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին՝ 26 տոկոսը: Քանի որ թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի հավաքել, Սանդուն և Ստոյանոգլոն նախագահական աթոռի համար կպայքարեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
եվրոպա
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82195028_302:0:2115:1360_1920x0_80_0_0_f0c2cec16fcb399e81ba48b4540a1514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, մոլդովա, ռուսաստան, եվրամիություն, մարիա զախարովա, մայա սանդու
եվրոպա, մոլդովա, ռուսաստան, եվրամիություն, մարիա զախարովա, մայա սանդու
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեի կեղծման մասին
20:41 23.10.2024 (Թարմացված է: 20:48 23.10.2024) ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ բնակչությունը «վճռական ոչ» է ասել Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Մոլդովայում եվրաինտեգրման հարցով հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ակնհայտ է, որ հանրաքվեի ամփոփիչ ցուցանիշները՝ 50,46 տոկոս «կողմ» և 49,54 տոկոս «դեմ», վերջին պահին են ապահովվել, այսինքն՝ կեղծվել են»,-նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ բնակչությունը Եվրամիությանը երկրի ինտեգրմանը «վճռական ոչ» է ասել, սակայն իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Մայա Սանդուն, ամեն ինչ արել են արդյունքները թաքցնելու համար:
Ավելի վաղ անկախ փորձագետները մատնանշել էին հանրաքվեի արդյունքների «ճշգրտումը»։ Հաշվարկի հենց սկզբից եվրաինտեգրման հակառակորդների ձայներն ավելի շատ էին։ Նույնիսկ գիշերվա ժամը երկուսին՝ արձանագրությունների 93,6%-ի մշակումից հետո, եվրաինտեգրման հակառակորդների թիվը կազմում էր 52,7% (695 421 ընտրող), իսկ աջակիցների թիվը՝ 47,3% (624 537 ընտրող), սակայն վերջնական հաշվարկի արդյունքում հավասարակշռությունը կտրուկ փոխվեց՝ կողմ ձայների դինամիկան ավելի քան 3 անգամ ավելացավ, ինչը ակնհայտորեն վկայում է լցոնման մասին։ Նույնիսկ արևմտյան մամուլը գրում էր, որ «կողմ» ձայների նվազագույն առավելությունը ցույց է տալիս, որ մոլդովական հասարակությունը պատրաստ չէ գնալ Եվրոպա, իսկ որպես որոշիչ գործոն հանդես է եկել սփյուռքը, որը փաստացի «քարշ է տալիս» երկիրը դեպի եվրաինտեգրում։
Հանրաքվեին զուգահեռ կայացել են նաև նախագահական ընտրությունները։ Մոլդովայում կայացած ընտրությունների արդյունքներով գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42 տոկոսը, իսկ նրա հակառակորդի՝ Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, Սոցիալիստների ռուսամետ ընդդիմադիր կուսակցությունից Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին՝ 26 տոկոսը: Քանի որ թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի հավաքել, Սանդուն և Ստոյանոգլոն նախագահական աթոռի համար կպայքարեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: