00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. Մոլդովայի ԿԸՀ-ն հայտնել է քվեարկության տվյալները

© Sputnik / Дмитрий Осматеско / Անցնել մեդիապահոցԸնտրություններ Մոլդովայում
Ընտրություններ Մոլդովայում - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Ընտրություններ Մոլդովայում
Բաժանորդագրվել
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Երկրորդ ժամկետով առաջադրված Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարն է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրատեղամասերի արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո:
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 20-ին:
ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 100 %-ը։ Ըստ այդմ, արդյունքները հետևյալն են. Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42,45 %-ը, Սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է քվեների 25,98 %-ը:
Այս երկու թեկնածուներն էլ անցնում են երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին։
Սանդուն հանդես է գալիս երկիրը ԵՄ-ին ինտեգրելու և արևմտամետ կողմնորոշման օգտին․ ընդդիմությունը նրան մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու և ազգային շահերը դավաճանելու մեջ:
Ստոյանոգլոն կարծում է, որ Մոլդովայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է վնասեն Ռուսաստանի և, ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ի հետ ավանդական գործընկերությանը։
Առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցնում է «Մեր կուսակցությունը» քաղաքական ուժի առաջնորդ Ռենատո Ուսատին (ստացել է քվեների 13,79%), չորրորդը՝ Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլախը (քվեների 5,38%), հինգերորդը՝ նախկին դատախազ Վիկտորիա Ֆուրտունեն (քվեների 4,45%), վեցերորդը և յոթերորդը՝ նախկին վարչապետներ Վասիլի Տարլևը և Իոն Կիկուն (համապատասխանաբար՝ քվեների 3,19% և 2,06%):
Երիտասարդության և սպորտի նախկին նախարար Օկտավիան Ցիկուն (0,93%), նախկին ՆԳ նախարար Անդրեյ Նեստասեն (0,64%), լրագրող Նատալյա Մորարը (0,61%) և արտաքին գործերի նախկին նախարար Տուդոր Ուլյանովսկին (0,52%) ունեն 1 %-ից պակաս քվե:
Հաղորդվում է, որ Սանդուն արդեն դիմել է «եվրոպամետ թեկնածուներ» Օկտավիան Ցիկուի, Իոն Կիկուի, Տուդոր Ուլյանովսկու և Ռենատո Ուսատիի կողմնակիցներին՝ երկրորդ փուլում աջակցություն ստանալու համար:
Լրահոս
0