00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատիվ ունեմ»–ը չի մասնակցի սահմանազատման կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը

© SputnikՀՀ ԱԺ պատգամավորներ
ՀՀ ԱԺ պատգամավորներ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2024
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմությունը հեռացավ դահլիճից հարցի քննարկման հայտարարման պահին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ու քվեարկությանը։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հայտնել ենք, որ հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտել է ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով դրանք անց են կացնում Հայաստանի կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ–ն իր որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանություն է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջացել, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,– ասաց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ բոլոր մանրամասները ավելի ուշ կներկայացնեն հայտարարությամբ։
Իսկ երբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սկսվում է սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի քննարկումը, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Մանուկյանը` Գրիգորյանին
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Լրահոս
0