00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ–ն որոշում է կայացրել. սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը սահմանադրական է

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է այդ մասին որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ Սահմանադրական դատարան։
«2024 թ. օգոստոսի 30–ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,– նշված է որոշման մեջ:
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։
Ադրբեջանը սահմանազատում կիրականացնի այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է. Սեյրան Օհանյան
Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։
Լրահոս
0