https://arm.sputniknews.ru/20241022/inch-eq-tshvorvomabanutjamb-u-demagvogiajvov-zbaghvum-rustamjann-u-ishkhanakannery-vitshecin-82129005.html
Ի՞նչ եք ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում. Ռուստամյանն ու իշխանականները վիճեցին
Ի՞նչ եք ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում. Ռուստամյանն ու իշխանականները վիճեցին
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում է վերապահումներով վավերացմանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ վերապահումով վավերացվում են միջազգային կոնվենցիաները, երբ երկրներից մեկը... 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T11:32+0400
2024-10-22T11:32+0400
2024-10-22T11:46+0400
ռուբեն ռուբինյան
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
արմեն ռուստամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122324_0:0:1100:619_1920x0_80_0_0_228325b5b439c4932f7461894b748e9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն սկսել է սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթաց այն պայմաններում, երբ Ադրբեջանում համընթաց գործընթաց չկա։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։Հայտնել ենք, որ հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտել է ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։Ռուստամյանի այս ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։«Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ ՀՀ–ն սահման, պետականություն չունենա, կախված լինի որևէ բանից, շրջաբերական եք պտտեցնում, որ թույլ չտա, որ ՀՀ–ն սահման ունենա…Դեմագոգիայով զբաղվում եք դո՛ւք…Կարծեմ` հայտարարել էիք, որ քննարկումներին չեք մասնակցելու։ Մի՛ մասնակցեք։ Ընդհանրապես, այստեղ գալիս եք, ի՞նչ եք անում, ոչ մեկը չգիտի»,– դիմելով Ռուստամյանին` հայտարարեց Սիմոնյանը։Ի պատասխան Ռուստամյանը Սիմոնյանին հիշեցրեց 2009 թվականի հայ–թուրքական արձանագրությունները, որոնք նախաստորագրվեցին, ստորագրվեցին, հետո մտան ԱԺ, սակայն չվավարացվեցին ո՛չ ՀՀ–ում, ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանում։«Հիմա այս կանոնակարգը մտցրել եք օրակարգ, պահեք այնքան ժամանակ, մինչև տեսնենք` Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո մտածեք` ինչ անել։ Չի վավերացնի Ադրբեջանը, դո՛ւք էլ մի վավերացրեք։ Ի՞նչ եք այստեղ ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում»,– նշեց Ռուստամյանը։Նրան այս անգամ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։Ինչ վերաբերում է վերապահումներով վավերցմանը, Ռուբինյանը նշեց, որ վերապահումով վավերացվում են միջազգային կոնվենցիաները, երբ երկրներից մեկը մի մասով վերապահում է անում` նշելով, որ իր երկրում այն չի գործելու։Նրա խոսքով` երկկողմ համաձայնության մեջ վերապահում չի լինում, դա անտրամաբանական է. համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ երկու երկրները ներպետական ընթացակարգերն անցնում են և տեղեկացնում են միմյանց այդ մասին։Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Մանուկյանը` ԳրիգորյանինՆշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122324_60:0:1037:733_1920x0_80_0_0_b6684c9181fc354d2bf9097c54af0f34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, արմեն ռուստամյան
ռուբեն ռուբինյան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, արմեն ռուստամյան
Ի՞նչ եք ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում. Ռուստամյանն ու իշխանականները վիճեցին
11:32 22.10.2024 (Թարմացված է: 11:46 22.10.2024) Ինչ վերաբերում է վերապահումներով վավերացմանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ վերապահումով վավերացվում են միջազգային կոնվենցիաները, երբ երկրներից մեկը մի մասով վերապահում է անում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն սկսել է սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթաց այն պայմաններում, երբ Ադրբեջանում համընթաց գործընթաց չկա։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Հայտնել ենք, որ հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը
դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտել է ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
«Սա նոնսենս է. սինխրոնիզացված գործընթացի մասին եք խոսում, սակայն չեք կարող բացառել, որ մեր վավերացումից հետո Ադրբեջանում կարող է նույնը չլինել, կամ կվավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Այդ առումով մենք ռիսկեր ենք տեսնում»,– ընդգծեց նա։
Ռուստամյանի այս ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։
«Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ ՀՀ–ն սահման, պետականություն չունենա, կախված լինի որևէ բանից, շրջաբերական եք պտտեցնում, որ թույլ չտա, որ ՀՀ–ն սահման ունենա…Դեմագոգիայով զբաղվում եք դո՛ւք…Կարծեմ` հայտարարել էիք, որ քննարկումներին չեք մասնակցելու։ Մի՛ մասնակցեք։ Ընդհանրապես, այստեղ գալիս եք, ի՞նչ եք անում, ոչ մեկը չգիտի»,– դիմելով Ռուստամյանին` հայտարարեց Սիմոնյանը։
Ի պատասխան Ռուստամյանը Սիմոնյանին հիշեցրեց 2009 թվականի հայ–թուրքական արձանագրությունները, որոնք նախաստորագրվեցին, ստորագրվեցին, հետո մտան ԱԺ, սակայն չվավարացվեցին ո՛չ ՀՀ–ում, ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանում։
«Հիմա այս կանոնակարգը մտցրել եք օրակարգ, պահեք այնքան ժամանակ, մինչև տեսնենք` Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո մտածեք` ինչ անել։ Չի վավերացնի Ադրբեջանը, դո՛ւք էլ մի վավերացրեք։ Ի՞նչ եք այստեղ ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում»,– նշեց Ռուստամյանը։
Նրան այս անգամ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Դուք հայտարարում եք, որ չեք մասնակցելու քննարկմանը, սակայն եկել եք ու մասնակցում եք քննարկմանը, որը պատրաստվում էիք բոյկոտել։ Ստացվում է` լեգիտիմացնում եք այն։ Եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը, է, թող չվավերացնի, այն ուժի մեջ չի մտնի։ Ըստ ձեր դիտարկումների` այս կանոնակարգը վատ բան է ՀՀ–ի համար, դավաճանական է։ Եթե այդքան վատ բան է այն մեզ համար, այդ դեպքում Ադրբեջանն, ըստ ձեր տրամաբանության, ինչի՞ համար չպետք է այն վավերացնի»,– հայտարարեց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է վերապահումներով վավերցմանը, Ռուբինյանը նշեց, որ վերապահումով վավերացվում են միջազգային կոնվենցիաները, երբ երկրներից մեկը մի մասով վերապահում է անում` նշելով, որ իր երկրում այն չի գործելու։
Նրա խոսքով` երկկողմ համաձայնության մեջ վերապահում չի լինում, դա անտրամաբանական է. համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ երկու երկրները ներպետական ընթացակարգերն անցնում են և տեղեկացնում են միմյանց այդ մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ
կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին
որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։