00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. փոխվարչապետ

© SputnikՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է` ինչ իրավական հիմքով են Տավուշում իրականացրել զորքերի հետքաշումը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Կանոնակարգը որպես փաստաթուղթ միակ կամ հիմնական իրավական հիմքը չէ սահմանզատման գործընթաց իրականացնելու համար։ Այս մասին ԱԺ–ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` ինչ իրավական հիմքով է 2024 թվականին Տավուշում իրականացվել զորքերի հետքաշում, ինչպես է ստացվել, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա գործընթացն իրականացվել է, քննարկվում է միայն հիմա, դեպքերից փաստացի 6 ամիս հետո, ու ՍԴ–ն էլ մի քանի օր առաջ է որոշել, որ կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։
«Առաջին հատվածի իրականացման արդյունքում այն փորձը, որ ստացանք, ուղղակի ամրագրեցինք, որպեսզի ամեն անգամ ուրիշ հատվածներում աշխատելիս նույն հարցերին չանդրադառնանք։ Այն, ինչ գործընթացի հետ պայմանավորված էր այդ հատվածում, ուղղակի արտացոլվեց կանոնակարգում»,–ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով` Տավուշի մարզում սահմանի գիծը վերականգնել են, ու 100 մետրի շրջանակում որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել։
«Գիծն անցել է 100 մետրի մեջտեղով՝ 50 մետր էս կողմից, 50 մետր մյուս կողմից, բայց հենց Կիրանցում փորձը ցույց տվեց, որ օպտիմիզացիայի ինստիտուտը պետք է կիրառենք, իհարկե, փոխադարձ համաձայնությամբ և դա պետք է ամրագրվի միջպետական համաձայնագրով։ Եվ այս իմաստով կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, կամ բնավ այն հիմքը չէ իրավական, որի հիման վրա սահմանը վերականագնվելու է»։
Գրիգորյանը հավելեց, որ շատ ավելի կարևոր է, թե գիծը, որը վերականգնվում է, ինչ իրավական բազայով է հիմնավորված եղել Խորհրդային Միության ժամանակ։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի ստորագրի սահմանազատման կանոնակարգը
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Լրահոս
0