https://arm.sputniknews.ru/20241021/israjely-harvatsner-e-hascrel-libananum-gvortsvogh-finansakan-kazmakerputjan-bazhanmunqnerin-82069681.html
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող ֆինանսական կազմակերպության բաժանմունքներին
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող ֆինանսական կազմակերպության բաժանմունքներին
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` Իսրայելը երկու ավիահարված է հասցրել։ 21.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-21T10:22+0400
2024-10-21T10:22+0400
2024-10-21T10:58+0400
իսրայել
լիբանան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82066972_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a5f9684721564f16532872cbefc1136f.jpg.webp
Իսրայելը կիրակի երեկոյան հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող «Քարդ ալ Հասան» ֆինանսական կազմակերպության` Լիբանանի Բեքաա հովտում գտնվող բաժանմունքներին: Տեղեկությունը հայտնում է «Al-Jadeed» հեռուստաալիքը։Ալիքի տեղեկություններով՝ երկու ավիահարված է հասցվել այդ կազմակերպության բաժանմունքներին, որոնցից մեկը գտնվում է Բեքաա վարչական կենտրոնի՝ Բաալբեկ քաղաքի շուկայում, մյուսը` Լիբանանի արևելքում գտնվող Հերմել քաղաքում։Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները «Քարդ ալ Հասանին» մեղադրել էին Իրանի միջոցով «Հզբոլլահին» փոխանցվող զենքի մատակարարումները ֆինանսավորելու մեջ:Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82066972_480:0:1920:1080_1920x0_80_0_0_3003542672c8abbf8c92b093c73f70e5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, տեսանյութ, տեսանյութեր, видео
իսրայել, լիբանան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող ֆինանսական կազմակերպության բաժանմունքներին
10:22 21.10.2024 (Թարմացված է: 10:58 21.10.2024) Լրատվամիջոցի տեղեկություններով` Իսրայելը երկու ավիահարված է հասցրել։
Իսրայելը կիրակի երեկոյան հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող «Քարդ ալ Հասան» ֆինանսական կազմակերպության` Լիբանանի Բեքաա հովտում գտնվող բաժանմունքներին: Տեղեկությունը հայտնում է «Al-Jadeed» հեռուստաալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ երկու ավիահարված է հասցվել այդ կազմակերպության բաժանմունքներին, որոնցից մեկը գտնվում է Բեքաա վարչական կենտրոնի՝ Բաալբեկ քաղաքի շուկայում, մյուսը` Լիբանանի արևելքում գտնվող Հերմել քաղաքում։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները «Քարդ ալ Հասանին» մեղադրել էին Իրանի միջոցով «Հզբոլլահին» փոխանցվող զենքի մատակարարումները ֆինանսավորելու մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային
պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: