00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնախոստովանություն էր. Բագրատ սրբազանը` Քյարամյան–Աղազարյան կոնֆլիկտի մասին

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Բաժանորդագրվել
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը վստահ է` վիճաբանությունը ցույց է տվել իրավական և պետական համակարգի ողջ էությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպը ինքնախոստովանություն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը, որն ԱԺ էր եկել` մասնակցելու «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումների։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
«Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահայտում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, պերճանքն ու թշվառությունը։ Մարդիկ ինքնախոստովանություն արեցին կամ հանցագործության բացահայտում: Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, տեղում պետք է հաղորդում ներկայացվեր կամ ներկայացնեին, որևէ վարույթ սկսեին: Բացահայտ հաղորդում է տրվել, ընդ որում՝ երկու կողմից: Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե մի քիչ էլ իրար, այսպես ասած, հրահրեն: Շատ բաներ կխոսեն»,– նշեց նա։
Լրագրողները սրբազանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանդիպի ՔՊ պատգամավորների հետ, ինչին ի պատասխան նա ասաց, որ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։
Սա Քյարամյանի դեբյուտն էր ԱԺ–ում, հաջորդ անգամ ավելի պատրաստված կլինի. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
0