https://arm.sputniknews.ru/20241017/hajeri-gitakic-hatvatsy-pajqarum-e-2-tshakatvov-sejran-ohanjany-elq-e-arajarkum-81954490.html
Հայերի գիտակից հատվածը պայքարում է 2 ճակատով. Սեյրան Օհանյանը ելք է առաջարկում
Հայերի գիտակից հատվածը պայքարում է 2 ճակատով. Սեյրան Օհանյանը ելք է առաջարկում
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ հայ ժողովրդի գիտակից հատվածը ստիպված է պայքարել արտաքին թշնամու և ապազգային իշխանության դեմ: 17.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-17T17:12+0400
2024-10-17T17:12+0400
2024-10-17T17:20+0400
հայաստան
սահմանադրական դատարան
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81935035_0:42:1600:942_1920x0_80_0_0_6162b7975fcf5e1469156974a7281547.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի գիտակից հատվածը պայքարում է երկու ճակատով` արտաքին և ներքին, արտաքին ճակատում` թշնամիների դեմ, ներքին ճակատում` իշխանությունների պարտվողական դիրքորոշման։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումների ժամանակ։Այս նախագծի համար առիթ է հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումը, որ ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, մի շարք փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։Սեյրան Օհանյանի խոսքով` և՛ արտաքին, և՛ ներքին ճակատները հաճախ միասին են գործում` հանդես գալով Անկախության հռչակագրի, ինչպես նաև Սահմանադրության վերաբերյալ։Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց նաև, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, այն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կամքը, որևէ մեկը ժողովրդի որոշումը չեղյալ հայտարարելու իրավունք չունի։«Իրավիճակը, որում մենք գտնվում ենք, պետական կառավարման մարմինների բացարձակ անգործունակության, ընթացիկ իրողություններին համարժեք արձագանքելու անկարողության հետևանք է»,– ասաց Օհանյանը։Նրա խոսքով` սկզբում իշխանություններն իրենց հակասական, իրարամերժ գործողություններով և հայտարարություններով Հայաստանը ներքաշեցին պատերազմի մեջ, այնուհետև ոչինչ չարեցին այդ պատերազմում հաջողություն գրանցելու համար։ Դրանից հետո սկսվեց պարտությունների ու անհաջողությունների շարքին։ Պարտությունների այդ շարքում իշխանություններն ամեն անգամ նոր թեզեր են առաջ քաշում, որոնցից մեկը Անկախության հռչակագրի վերաբերյալ ՍԴ–ի որոշումն էր։«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` սա իշխանությունների կողմից անկախ ինստիտուտների, այդ թվում` Սահմանադրական դատարանի սեփականաշնորհման հետևանք է։Դա պետական հեղաշրջում է. Օրբելյանը` Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81935035_119:0:1542:1067_1920x0_80_0_0_9c75c2f412844af1ca2a43c74945f50f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրական դատարան, սեյրան օհանյան
հայաստան, սահմանադրական դատարան, սեյրան օհանյան
Հայերի գիտակից հատվածը պայքարում է 2 ճակատով. Սեյրան Օհանյանը ելք է առաջարկում
17:12 17.10.2024 (Թարմացված է: 17:20 17.10.2024) Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ հայ ժողովրդի գիտակից հատվածը ստիպված է պայքարել արտաքին թշնամու և ապազգային իշխանության դեմ:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի գիտակից հատվածը պայքարում է երկու ճակատով` արտաքին և ներքին, արտաքին ճակատում` թշնամիների դեմ, ներքին ճակատում` իշխանությունների պարտվողական դիրքորոշման։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումների ժամանակ։
Այս նախագծի համար առիթ է հանդիսացել Սահմանադրական դատարանի
որոշումը, որ ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, մի շարք փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։
Սեյրան Օհանյանի խոսքով` և՛ արտաքին, և՛ ներքին ճակատները հաճախ միասին են գործում` հանդես գալով Անկախության հռչակագրի, ինչպես նաև Սահմանադրության վերաբերյալ։
«Այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է` պետք է հաղթել առաջին հերթին ներքին ճակատում, այսինքն` ազատվել ապազգային իշխանությունից, ձևավորել նորմալ կառավարման համակարգ։ Ապագայի համար պետք է աշխատել հենց Հայաստանի անկախության հռչակագրի պահանջների համաձայն, պետք է գործել ոչ թե ապազգայինի դեմ, այլ հանուն»,– նշեց նա։
Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց նաև, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, այն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կամքը, որևէ մեկը ժողովրդի որոշումը չեղյալ հայտարարելու իրավունք չունի։
«Իրավիճակը, որում մենք գտնվում ենք, պետական կառավարման մարմինների բացարձակ անգործունակության, ընթացիկ իրողություններին համարժեք արձագանքելու անկարողության հետևանք է»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` սկզբում իշխանություններն իրենց հակասական, իրարամերժ գործողություններով և հայտարարություններով Հայաստանը ներքաշեցին պատերազմի մեջ, այնուհետև ոչինչ չարեցին այդ պատերազմում հաջողություն գրանցելու համար։ Դրանից հետո սկսվեց պարտությունների ու անհաջողությունների շարքին։ Պարտությունների այդ շարքում իշխանություններն ամեն անգամ նոր թեզեր են առաջ քաշում, որոնցից մեկը Անկախության հռչակագրի վերաբերյալ ՍԴ–ի որոշումն էր։
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` սա իշխանությունների կողմից անկախ ինստիտուտների, այդ թվում` Սահմանադրական դատարանի սեփականաշնորհման հետևանք է։