00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա պետական հեղաշրջում է. Օրբելյանը` Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Արամ Օրբելյան
Բաժանորդագրվել
Արամ Օրբելյանը հայտարարեց` ՍԴ որոշումը, որ Անկախության հռչակագիրն իրավական ուժ չունի, քրեորեն պատժելի է։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ ՀՀ անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության մաս չէ և իրավական ուժ չունի, պետական հեղաշրջում է։ ՀՀ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց իրավաբան Արամ Օրբելյանը, որը մասնակցում է «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագծի լսումներին։
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, մի շարք փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։
«Սահմանադրական դատարանն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու, և այդ որոշումն իրավաչա՞փ էր, իմ պատասխանն է` ոչ։ «ՀՀ սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի, և դա կոչվում է պետական հեղաշրջում։ Դա քրեորեն պատժելի արարք է ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածով, հնարավոր է` նաև մեկ տասնյակ, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,– ասաց Օրբելյանը։
Նա ընդգծեց` սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, ոչ թե ասվի, որ այն չի տապալվել։
Օրբելյանը նշեց` դեռևս 2018 թվականի աշնանից պարբերաբար պետական հեղաշրջումներ իրականացնելու փորձ է արվում, սկզբում` ԱԺ–ի, հետո` դատարանների, 2020 թվականի փոփոխություններով էլ` սահմանադրական դատարանի գրավում։ Այժմ էլ սահմանադրական հիմքերը խարխլելու փորձ է արվում, այսինքն` Անկախության հռչակագիրը, հետո էլ փորձելու են վերացնել հենց Սահմանադրությունը, ապա որոշելու են, որ վարչապետին անհրաժեշտ է արտակարգ լիազորություններ տալ։
Լրահոս
0