00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը հանգեցրել է Հայաստանում սակագների 18% բարձրացման

© Photo : Биржа грузоперевозок ATI.SUԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2024
Բաժանորդագրվել
2024 թվականի առաջին կիսամյակում ակտիվության անկումից հետո միջազգային բեռնափոխադրումների շուկայում աճ սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Այլ երկրներից Հայաստան բեռների մատակարարման հայտերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով և նախորդ եռամսյակի համեմատ՝ 7%-ով։ Այս մասին հայտնում է միջազգային բեռնափոխադրումների «ATI.SU» բորսան։
Հնդկաստանի համար շատ կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ երթուղու զարգացումը. Սարան
Հայաստանից արտահանման փոխադրումներում«ATI.SU» բորսան ևս աճ է գրանցել` երրորդ եռամսյակում Հայաստանից այլ երկրներ բեռների առաքման հայտերի թիվն աճել է11%-ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ միանգամից 62%-ով։
Միևնույն ժամանակ, միտումը թելադրում է Ռուսաստանը, որն առաջատարն է բեռնափոխադրումների հայտերի բացարձակ քանակով։ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների հայտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 23%-ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 6%-ով։ Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման փոխադրումների պահանջարկին, ապա այն 8%-ով աճել է անցած տարվա և 59%-ով երկրորդ եռամսյակի համեմատ։
Բացի այդ, ավելացել է Բելառուսից և Ղազախստանից Հայաստան փոխադրումների պահանջարկը։ Նույնը կարելի է ասել դեպի Վրաստան, Բելառուս և Ղազախստան արտահանման նկատմամբ առկա հետաքրքրության մասին։
«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
Միևնույն ժամանակ, այս տարվա ընթացքում պահանջարկի աճը, ինչպես և ակնկալվում էր, հանգեցրեց արտահանման ուղղություններով ավտոմոբիլային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը՝ միջինում 18%-ով։

«Բեռնափոխադրումների շուկայի վիճակագրությունը արտացոլում է Հայաստանի արտաքին առևտրի միտումները։ Այսպիսով, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, 2024 թվականի 8 ամսիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է79,6 տոկոսով, միևնույն ժամանակ արտահանումն աճել է 2,1 անգամ։ Քանի որ երկրում բեռնափոխադրումների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին, միջազգային համագործակցության ակտիվացումը խթան է դարձել ավտոմոբիլային բեռնափոխադրումների աճի համար»,- մեկնաբանում է Հայաստանում «ATI.SU» բեռնափոխադրումների բորսայի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։

Աճի մեկ այլ գործոն է սեզոնայնությունը. ամառ-աշուն ժամանակահատվածում ռազմավիրական ճանապարհով բեռնատարների տեղաշարժին չեն խոչընդոտում եղանակային պայմանները: Մասնավորապես, հենց այս ճանապարհով է անցնում բեռների մեծ մասը Հայաստանի և նրա ամենամեծ արտաքին առևտրային գործընկեր Ռուսաստանի միջև։ Մինչև 2025 թվականի վերջ նախատեսվում է ավարտին հասցնել Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու նոր հատվածի շինարարությունը, և այդ ժամանակ սեզոնային գործոնն այնքան էական չի լինի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկայի համար։
Ոլորտում քաոս է, հայկական ընկերությունները` անպաշտպան․ ինչու են աղմկում բեռնափոխադրողները
Լրահոս
0