00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանի համար շատ կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ երթուղու զարգացումը. Սարան

© SputnikՍամիր Սարան
Սամիր Սարան - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Սամիր Սարան
Բաժանորդագրվել
Երթուղին նախատեսված է ապրանքները Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ տեղափոխելու համար:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանի համար չափազանց կարևոր է, որ զարգանա Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղին, որը ՀՀ–ն կկապի Վրաստանի և Սև ծովի ավազանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Observer» հետազոտական հիմնադրամի (ORF) նախագահ Սամիր Սարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը ծրագրում են առևտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նավահանգստի մասնակցությամբ, և երեք երկրների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է նախատեսվում Իրանում։
«Նշված տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր է, և դրա դերը միայն աճելու է», - ասաց Սարանը:
Նա Հարավային Կովկասի տարածաշրջանը համարում է Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի երկրների կապի կարևոր օղակ: Այս առումով նա չբացառեց, որ Հայաստանը կարող է դառնալ հանգույց, որով կանցնեն մուլտիմոդալ տրանսպորտային երթուղիներ։
Փորձագետը նշեց, որ Երևանում բարձրացվող հարցերը արդիական են ոչ միայն Հայաստանի համար, այլև առնչվում են տարածաշրջանի երկրներին և դրանց հետ կապված պետություններին:
Հիշեցնենք, որ այդ երթուղով նախատեսվում է Պարսից ծոցի երկրներից ու Հնդկաստանից բեռնափոխադրումներ իրականացնել դեպի ԵՄ և ԵԱՏՄ։ Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։
Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։
Լրահոս
0