00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցանիշները վկայում են, որ ԵԱՏՄ–ն իսկապես աշխատում է. ՀՀ նախագահ

© SputnikՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2024
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ԵԱՏՄ գործունեության 10 տարին լավ ժամանակահատված է արդյունքներն ամփոփելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության ցուցանիշները վկայում են, որ կառույցն իսկապես աշխատում է։ Ղազախական «Կազախինֆորմ» գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Աստանայում։
Նա հիշեցրել է, որ այս տարի նշվում էր Եվրասիական տնտեսական միության կազմավորման 10-ամյակը, ըստ այդմ՝ կառույցում առկա ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու անհրաժեշտություն կա։
«Մենք սերտորեն աշխատում ենք ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայացուցիչների, հատկապես ղազախստանցի գործընկերների հետ, քանի որ լինում են հարցեր, որոնց լուծումը միայնակ հնարավոր չէ, ուստի շատ սերտորեն գործակցում ենք, և, ելնելով առկա տնտեսական ցուցանիշներից, կարող եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միությունն իսկապես աշխատում է», - հավելել է նա։
Խաչատուրյանը միաժամանակ կրկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը՝ ասելով, որ Եվրասիական տնտեսական միությունում չպետք է լինի քաղաքականություն, պետք է միայն տնտեսություն լինի: ՀՀ նախագահը միաժամանակ նշել է, որ տնտեսությունն ու քաղաքականությունը գործնականում սերտորեն փոխկապակցված են, և ոչ ոք չգիտի, թե որն է ավելի շատ ազդում մյուսի վրա՝ քաղաքականությունը տնտեսության վրա, թե հակառակը:
«Բայց, այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ անկախ երկրներ ենք և ինքներս ենք լուծում մեր քաղաքական հարցերն ու որոշում քաղաքական գաղափարախոսությունը։ Այնպես որ աշխատում ենք ոչ թե խանգարել միմյանց այս հարցում, այլ հակառակը՝ համատեղ աշխատել ԵԱՏՄ կառույցներում և օգնել միմյանց տնտեսական ոլորտի զարգացման գործում», - նշել է նա։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42,7 %-ով և կազմել 7,6 մլրդ դոլար, որից միայն 7,4 մլրդ-ը Ռուսաստանի հետ առևտուրն է։
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար
Լրահոս
0