00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար

© Sputnik / StringerԳոհար Բարսեղյան
Գոհար Բարսեղյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Գոհար Բարսեղյան
Բաժանորդագրվել
Միությունը 10 տարվա ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության 10 տարիների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ինքնաբավության մակարդակը հասել է 93%-ի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 2014 թվականից իր վեր զգալիորեն աճել է և այսօր կազմում է 93%։ Սա նշանակում է, որ այնպիսի մթերքների պահանջարկը, ինչպիսիք են հացահատիկը, խոզի միսը, բուսական յուղը, թռչնամիսը, շաքարը, կաթն ու ձուն, ամբողջությամբ բավարարվում է ներքին արտադրության հաշվին», -ընդգծել է Բարսեղյանը։
Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է այլ ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, ՇՀԿ-ն, Աֆրիկյան միությունը և ՄԵՐԿՈՍՈւՐ-ը (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա):
«10 տարվա ընթացքում միությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես ինտեգրացիոն միավորում»,–հավելել է նա։
Բարսեղյանն ընդգծել է, որ բոլոր տեսակի պարենային ապրանքների համար ամեն տարի ԵԱՏՄ-ում մշակվում են կանխատեսվող հաշվեկշիռներ, ինչը թույլ է տալիս ժամանակին տեղեկացնել բնակչությանը և ազդակներ ուղարկել բիզնեսին: Սա նաև ամրապնդում է ԵԱՏՄ երկրների դիրքերը համաշխարհային պարենային շուկայում և նպաստում սովի կրճատմանը։
«Միությունն ազատ առևտրի համաձայնագրեր է կնքում տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է արտաքին շուկաներ ագրոպարենային ապրանքների արտահանման ընդլայնմանը։ Արդեն համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի և Սերբիայի հետ, բանակցություններ են ընթանում Ինդոնեզիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Եգիպտոսի հետ, ինչն արտահանման համար նոր հնարավորություններ է բացում», - ամփոփել է Բարսեղյանը։
ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակներից է մասնակից պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելը, ինչպես նաև առանցքային տնտեսական ոլորտներում համակարգված կամ միասնական քաղաքականություն իրականացնելը: ԵԱՏՄ-ն հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 1-ին և ընդգրկում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում արդյունաբերության ամենաբարձր աճն ունի
Լրահոս
0