00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան տարածաշրջան մտավ պատերազմով, հիմա ՀՀ-ի հետ անցել է փափուկ ուժի կիրառման․ թուրքագետ

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ու Նուման Քուրթուլմուշը
Ալեն Սիմոնյանն ու Նուման Քուրթուլմուշը - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2024
Բաժանորդագրվել
Աբրահամյանի խոսքով՝ «3+3»-ը դեռ հեռու է հարթակ դառնալուց. այն տարածաշրջանային հանդիպումների ձևաչափ է՝ գերիշխողի, հարց լուծողի կերպարը հասկանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին պահին ՀՀ ԱԺ նախագահի հետ ծրագրված հանդիպումը չեղարկելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության նկատմամբ, այն է՝ ցանկացած պահի ու ցանկացած ձևով կարող է անտեսել, «իգնոր» անել ՀՀ բարձրագույն պաշտոնյայի հետ հանդիպումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Փոխարենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպումներով Թուրքիան իր փափուկ ուժի քաղաքականությունն է կիրառում։
«Քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, Արևմուտքը մե՛կ այս կողմում է, մե՛կ այն կողմում՝ իբրև «խաղաղության աղավնի», Իրանը փորձում է իր սահմանները պաշտպանել ու թույլ չտալ «Զանգեզուրի միջանքը», Թուրքիայի համար ստեղծվում են շատ նպաստավոր պայմաններ տարածաշրջանում դիրքավորվելու համար։ Թուրքիան տարածաշրջան մտավ պատերազմով, հետո անցել է փափուկ ուժի»,- նշում է թուրքագետը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Աբրահամյանը նշում է, որ եթե նախկինում այս հարցում շտապեցնում էր Ադրբեջանը, հիմա Հայաստանն ինքն է շտապում և պատրաստ է ընդունել բոլոր այն պայմաններն ու կետերը, որոնք առաջարկում է Ադրբեջանը։ Իսկ սա ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին, հետո Թուրքիային, որը փորձում է նախագծում առաջ տանել կետեր, որոնք ավելի կամրապնդեն իր դիրքերը Հայաստանի հետ հարաբերություններում։
Կարո՞ղ է արդյոք «3+3»-ը դառնալ այն հարթակը, որտեղ կհամաձայնեցվեն նախագծի դեռևս չհամաձայնեցված կետերն ու կմոտեցնեն փաստաթղթի ստորագրումը․ թուրքագետի կարծիքով՝ «3+3»-ը կարող է այս ամենի նախերգանքը դառնալ։
«Թուրքիան և Ադրբեջանը կարող են միասին հանդես գալ, և ՀՀ ղեկավարությունն էլ, որն այնքան էլ հակված չէ հայանպաստ որևէ գործունեության, այնտեղ գան որոշակի համաձայնության, այնուհետև տեղի ունենա մեկ այլ հանդիպում, որտեղ այդ համաձայնությունը վերածվի թղթային տարբերակի»,- նշում է Աբրահամյանը։
«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր. Փաշինյան
Իսկ որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպումները հարթակի կվերածվեն, Աբրահամյանը դեռ վաղ է համարում։ Ընդգծում է՝ այս պահին հերթական հանդիպումներ են՝ հասկանալու տարածաշրջանում գերիշխողի, հարցեր լուծողի կերպարը որոշելու համար։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։
Լրահոս
0