00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

© Photo : press office of the Government of RA Հանդիպման ժամանակ
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Բաժանորդագրվել
Սիմոնյանը և Քուրթուլմուշը պայմանավորվել են հետագայում շարունակել երկկողմ շփումները։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում Հայաստանի և Թուրքիայի ԱԺ նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ մասին X–ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Միջխորհրդարանական միության 149–րդ վեհաժողովի շրջանակում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումը Սիմոնյանը բովանդակալից է համարում։
«Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը»,– գրել է ԱԺ խոսնակը։
Սիմոնյանը Քուրթուլմուշի հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նրանք պայմանավորվել են հետագայում շարունակել երկկողմ շփումները։
Հիշեցնենք, որ սա ՀՀ ԱԺ նախագահի և Նուման Քուրթուլմուշի առաջին հանդիպումն է։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին։ 2023 թվականի հունվարին Անկարան հանեց բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքը, սակայն հարաբերությունների կարգավորման հարցը դեռ լուծված չէ
2024–ի հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
Լրահոս
0