00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է Հայաստան մուտք գործել մոտ 1 տոննա կոկաինը. պարզաբանում է ԱԱԾ ղեկավարը

© Photo : Screenshot / official site of the Prime Minister of RAԱրմեն Աբազյան
Արմեն Աբազյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Բաժանորդագրվել
Աղմկահարույց քրեական գործը հարուցվել էր դեռ 2023 թ. մայիսին, որում ներգրավված է նաև ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մոտ 1 տոննա կոկաինով բեռը, որը տեղաբաշխված էր մրգի 25 արկղերի մեջ, անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ տվյալ ներկրողը մինչ այդ ունեցել է վստահելի վարքագիծ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«Արգելված բեռը անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ մինչ այդ միրգ ներկրողին` «Մրգենի» ընկերությանը (որի բեռնատարներում հայտնաբերվել էր կոկաինը) ներկրման արտոնյալ հնարավորություն տրվել էր»,– ավելացրեց Աբազյանը:

«Մրգենի» ընկերությունը պարբերաբար միրգ է ներկրել, նախկինում առանձնապես խնդիրներ չի ունեցել, և այդ պատճառով նրա բեռներն անցել են կանաչ միջանցքով։ Աբազյանի խոսքով` հերթական ներկրվող խմբաքանակի մեջ մաքսային ծառայության աշխատակիցները կոկաին են հայտնաբերել։ Կոկաինի ընդհանուր ծավալը հետագայում հստակեցվել է` ոչ թե 1 տոննա, այլ մոտ 800 կգ։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Մայիսի 30–ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։
1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով
Լրահոս
0