00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով

© Sputnik / Aram NersesyanՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Միհրան Պողոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ի դեպ, «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 15-ին կասեցնել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի հայտարարագրման հարցով վարչական վարույթը` վարույթի հասցեատիրոջը՝ «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանին չհայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնել են գործակալությունից Hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Վարչական վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ է, քանի որ հայտնի է, որ դեռ մայիսի 30-ին Լևոն Աթաջանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, իսկ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»,– գրված է կայքում։
Նշվում է, որ Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։
Ավելի վաղ Միհրան Պողոսյանը տեսաուղերձով հայտնել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուն ինքն է, այնինչ , ըստ հայտարարագրի` Լևոն Աթաջանյանն է։
Վերոհիշյալ վարույթի շրջանակներում ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել Իրական շահառուի հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։
Գործի քննությունը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթում նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Լրահոս
0