00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
27 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցԴատավորի մուրճ
Դատավորի մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Բաժանորդագրվել
Վարչական դատարանում քննվում է նաև մեկ այլ գործ, որով վիճարկվում է նախարարի հրամանը սկանդալային դասագիրքը երաշխավորելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտվել է դատարանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարը 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության համար: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը։
«Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը՝ արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը»,- նշում է Զոհրաբյանը։
Փաստաբանները հայց են ներկայացրել Վարչական դատարան, և այսօր դատարանը վճռել է ճանաչել նախարարի հրամանի (Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողնելու վերաբերյալ) ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:
Սա նշանակում է, որ դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Զոհրաբյանը հայտնում է, որ Վարչական դատարանում քննվում է նաև սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը:
Դեռ այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ Արա Զոհրաբյանը մի շարք ծնողների հետ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ–ի դեմ հայտնի սկանդալային դասագրքի համար։
Դասագիրքը խոտանելու պահանջով նաև բողոքի ակցիաներ էին իրականացվում ԿԳՄՍՆ-ի մոտ։
Լրահոս
0