00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտները դասադուլ են անում

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Բաժանորդագրվել
Ուսուցիչներն ու աշակերտները պաշտպանում են Վերոնիկա Բաբաջանյանի թեկնածությունը, ով արդեն ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիրը:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում շարունակվում է նոր տնօրենի նշանակման հետկապված կոնֆլիկտը։ Աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին: Այս պահին նրանք քայլում են դպրոցի միջանցքներով՝ վանկարկելով նրա անունը։
Դժգոհությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Քրիստինե Դումանյանին, ում ամուսինը, դպրոցի ուսուցիչների հավաստմամբ, աշխատում է ԱԱԾ-ում:
Ավելի վաղ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել էր, որ այդ գործողությունները կարող են լինել իշխանություններին հավատարիմ տնօրեն նշանակելու ծրագրի մի մասը: Նա կարծում է, որ իշխանությունները փորձում են դպրոցում ճգնաժամի տեսք ստեղծել, որպեսզի հիմնավորեն իրենց որոշումը։
Ուսուցիչներն ու աշակերտները պաշտպանում են Վերոնիկա Բաբաջանյանի թեկնածությունը, ով արդեն ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիրը: Նրանք կարծում են, որ նա արժանի է գոնե փորձաշրջանի։ Ինչ վերաբերում է Քրիստինե Դումանյանի անձին, ապա քաղաքապետարանի ներկայացուցիչ Մարգարիտա Խաչատրյանը պաշտոնապես հերքել է քաղաքի ղեկավարության հետ ազգակցական կապեր ունենալու մասին լուրերը: Նա նաև խոստովանել է, որ հրատապ նշանակումը կապված է եղել ուսուցչի ձերբակալության շուրջ ծագած սկանդալի հետ:
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։
Քաղաքապետի որոշումն է. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Լրահոս
0