https://arm.sputniknews.ru/20241014/tvonakan-ory-kangarnerum-kutakumner-ein-erevani-qaghaqapetarany-parzabanum-e-inchu-81836430.html
Տոնական օրը կանգառներում կուտակումներ էին. Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու
Տոնական օրը կանգառներում կուտակումներ էին. Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ սահմանված քանակությամբ շարժակազմ բաց է թողնվել։ 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T15:31+0400
2024-10-14T15:31+0400
2024-10-14T16:13+0400
երևան
երևանի քաղաքապետարան
տրանսպորտ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81836073_0:0:1920:1080_1920x0_80_0_0_edf342be61ccdb70790c88086403585a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի 2806-ամյակին նվիրված եզրափակիչ համերգից հետո առնվազն 30 րոպե, որոշ դեպքերում՝ ավելի շատ, ստիպված սպասում էին մայրաքաղաքի մի շարք կանգառներում, բայց որևէ հանրային տրանսպորտ չէր անցնում։ Sputnik Արմենիան մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանից, որտեղից հայտնեցին, որ պատճառը խցանումներն են եղել։Վստահեցրին` սահմանված քանակով շարժակազմերը բացթողնված են եղել, ուղղակի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումների հետևանքով շատերը փորձել են խուսանավել ու երկրորդական, երրորդական փողոցներով են փորձել անցնել։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին նշվում էր Երևանի 2806-ամյակը։ Մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ էին անցկացվում` գինու, գարեջրի, սպորտի փառատոններ, ջազ, ռոք, դասական, էստրադային համերգներ։ Երեկոյան ժամը 21։00–22։30 էլ Հանրապետության հրապարակում եզրափակիչ համերգն էր։ Երևանում հիմնականում փակ էին հրապարակին կից փողոցները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81836073_480:0:1920:1080_1920x0_80_0_0_21380b7ff7db7d4f04b0867635a64e6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, տրանսպորտ, տեսանյութ, տեսանյութեր, видео
երևան, երևանի քաղաքապետարան, տրանսպորտ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տոնական օրը կանգառներում կուտակումներ էին. Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու
15:31 14.10.2024 (Թարմացված է: 16:13 14.10.2024) Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ սահմանված քանակությամբ շարժակազմ բաց է թողնվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի 2806-ամյակին նվիրված եզրափակիչ համերգից հետո առնվազն 30 րոպե, որոշ դեպքերում՝ ավելի շատ, ստիպված սպասում էին մայրաքաղաքի մի շարք կանգառներում, բայց որևէ հանրային տրանսպորտ չէր անցնում։
Sputnik Արմենիան մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանից, որտեղից հայտնեցին, որ պատճառը խցանումներն են եղել։
«Երեկ շարժակազմերի քանակը նորմալ ապահովված է եղել, ուղղակի, քանի որ տոնական օր էր, մի շարք փողոցներում էլ երթևեկության սահմանափակում կար, խցանումներ էին առաջացել այլ փողոցներում։ Մեծ դժվարանցանելիության հետևանքով են շարժակազմերը մեծ ինտերվալներով աշխատել։ Հենց սա է պատճառ եղել, որ մեծ քանակությամբ քաղաքացիներ երկար սպասել են»,– նշեցին քաղաքապետարանից։
Վստահեցրին` սահմանված քանակով շարժակազմերը բացթողնված են եղել, ուղղակի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումների հետևանքով շատերը փորձել են խուսանավել ու երկրորդական, երրորդական փողոցներով են փորձել անցնել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին նշվում էր Երևանի 2806-ամյակը։ Մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ էին անցկացվում` գինու, գարեջրի, սպորտի փառատոններ, ջազ, ռոք, դասական, էստրադային համերգներ։ Երեկոյան ժամը 21։00–22։30 էլ Հանրապետության հրապարակում եզրափակիչ համերգն էր։ Երևանում հիմնականում փակ էին հրապարակին կից փողոցները։