https://arm.sputniknews.ru/20241014/nasa-n-ev-spacex-y-gvortsarkel-en-europa-clipper-araqelutjuny-depi-jupiteri-arbanjak-81853962.html
«NASA»-ն և «SpaceX»-ը գործարկել են «Europa Clipper» առաքելությունը դեպի Յուպիտերի արբանյակ
«NASA»-ն և «SpaceX»-ը գործարկել են «Europa Clipper» առաքելությունը դեպի Յուպիտերի արբանյակ
Sputnik Արմենիա
Հիմնական խնդիրն է ուսումնասիրել այն պայմանները, որոնք կարող են ապահովել օրգանական կյանք արբանյակի վրա, որի սառցե շերտի տակ հսկա օվկիանոս կա: 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T23:45+0400
2024-10-14T23:45+0400
2024-10-14T23:45+0400
յուպիտեր
արբանյակ
տիեզերք
տիեզերանավ
ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37372459_0:345:1041:931_1920x0_80_0_0_f8f854b9e47e704d6eaa17e96c530fb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից «Falcon Heavy» հրթիռի օգնությամբ ՆԱՍԱ-ն (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և «SpaceX»-ը հաջողությամբ գործարկել են «Europa Clipper» առաքելությունը: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։Դրանով մեկնարկեց հնգամյա առաքելությունը դեպի Եվրոպա՝ Յուպիտերի սառցե արբանյակ:«NASA»-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը վայրէջք չի կատարի Եվրոպայի մակերևույթին, սակայն44 թռիչք կիրականացնի 25-ից 2700 կիլոմետր բարձրության վրա։ Նախատեսվում է չափել օվկիանոսի խորությունը, որը, ինչպես կարծում են, 100-ից 130 կմ է, ինչպես նաև դրա աղիությունը։Եվրոպայի վրա սառույցի տակ գտնվող օվկիանոսի առկայությունը հայտնաբերվել է 1997-1998 թվականներին «NASA»-ի «Galileo» զոնդի կողմից։ Այդ արբանյակը, որը Լուսնից մի քիչ է փոքր, վեցերորդն է Յուպիտերից իր հեռավորությամբ: «SpaceX»–ը կատարել է «Starship» տիեզերանավի հինգերորդ փորձնական արձակումը
յուպիտեր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37372459_0:131:1041:912_1920x0_80_0_0_0b4fece84e7859eabf25e5c4264aae71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուպիտեր, արբանյակ, տիեզերք, տիեզերանավ, ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
յուպիտեր, արբանյակ, տիեզերք, տիեզերանավ, ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
«NASA»-ն և «SpaceX»-ը գործարկել են «Europa Clipper» առաքելությունը դեպի Յուպիտերի արբանյակ
Հիմնական խնդիրն է ուսումնասիրել այն պայմանները, որոնք կարող են ապահովել օրգանական կյանք արբանյակի վրա, որի սառցե շերտի տակ հսկա օվկիանոս կա:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից «Falcon Heavy» հրթիռի օգնությամբ ՆԱՍԱ-ն (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և «SpaceX»-ը հաջողությամբ գործարկել են «Europa Clipper» առաքելությունը: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։
Դրանով մեկնարկեց հնգամյա առաքելությունը դեպի Եվրոպա՝ Յուպիտերի սառցե արբանյակ:
«Europa Clipper» առաքելությունը մեկնարկեց «NASA»–ի տիեզերակայանից արևելյան ժամանակով ժամը 12:06-ին` սկսելով 1,8 միլիարդ արժողությամբ ճանապարհորդություն՝ Եվրոպայի առեղծվածներն ուսումնասիրելու համար, որի մակերեսի տակ օվկիանոս է թաքնված», - ասվում է X սոցցանցում հրապարակած «NASA»-ի հայտարարության մեջ:
«NASA»-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը վայրէջք չի կատարի Եվրոպայի մակերևույթին, սակայն44 թռիչք կիրականացնի 25-ից 2700 կիլոմետր բարձրության վրա։ Նախատեսվում է չափել օվկիանոսի խորությունը, որը, ինչպես կարծում են, 100-ից 130 կմ է, ինչպես նաև դրա աղիությունը։
Եվրոպայի վրա սառույցի տակ գտնվող օվկիանոսի առկայությունը հայտնաբերվել է 1997-1998 թվականներին «NASA»-ի «Galileo» զոնդի կողմից։ Այդ արբանյակը, որը Լուսնից մի քիչ է փոքր, վեցերորդն է Յուպիտերից իր հեռավորությամբ: