00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնն ու Փեզեշքիանը զրուցել են հեռախոսով. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցԵլիսեյան պալատ
Ելիսեյան պալատ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Ելիսեյան պալատ
Բաժանորդագրվել
Իրանի նախագահը Մակրոնին խնդրել է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ,։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններում Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանի ապաէսկալացմանը։ Տեղեկությունը հայտնում է «France Press» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Մակրոնն ընդգծել է ընդհանուր ապաէսկալացիային աջակցելու գործում Իրանի պատասխանատվությունը և կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ապակայունացնող խաղացողների վրա, որոնք օգտվում են նրա աջակցությունից»,-ասված է տեքստում:
Իրանի առաջնորդի վարչակազմից իրենց հերթին հայտարարել են, որ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են, թե ինչպես են երաշխավորելու հրադադարը Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժման և իսրայելական կողմի միջև:
Նշվում է, որ Իրանի նախագահը Մակրոնին խնդրել է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ, որպեսզի ստիպի Իսրայելին վերջ դնել Գազայում ու Լիբանանում կատարվող ցեղասպանությանը և հանցագործություններին:
«Հզբոլլահը» մեղադրել Է Իսրայելին Լիբանանի հարավում կասետային ռումբեր կիրառելու համար
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, այնտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ: Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ գնդակոծության հետևանքով քաղաքացիների թվում զոհեր չկան։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդու մահվան մասին, որը ենթադրաբար պաղեստինցի է եղել (Գազայի հատվածից):
Իրանցիները պնդում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի ռազմական օբյեկտները, իսրայելցիները վստահեցնում են, որ նվազագույն վնաս է հասցվել։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն՝ օգնության հասնել իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի հրթիռային հարվածից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձախողվել է Մերձավոր Արևելքում՝ լիակատար անօգնականություն ցուցաբերելով ճգնաժամերի լուծման հարցում:
Լիբանանում մոտ 100 բժշկական կենտրոն է փակվել բռնության սրման պատճառով. ԱՀԿ ղեկավար
Լրահոս
0