00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սոյա չկերավ, բրինձ էլ չի ուտի. մասնագետների արձագանքը ԱԽ քարտուղարին

© Sputnik / Павел ЛисицынՀացի բաժնում
Հացի բաժնում - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարել էր, որ չթիրախավորվելու համար պետք է մեր ռազմավարական ապրանքները փոխարինենք, մասնավորապես ցորենը` բրնձով։ Sputnik Արմենիան ԱԽ քարտուղարի առաջարկի շուրջ լսել է մասնագետների կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հակառուսականության մոլուցքի մեջ այդ մարդը կորցրել է իրականության զգացումը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կերպ է արձագանքել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` ցորենը բրնձով փոխարինելու առաջարկին։

Ոչ թե հացի փոխարեն բրնձի գնդիկներ ուտել, այլ մեծացնել ցորենի ցանքատարածքները. նախկին նախարար

«Եթե իրենք իրոք ուզում են Հայաստանի պարենային անվտանգությունը բարձրացնել, ապա պետք է Հայաստանում տվյալ ապրանքատեսակի մշակումը, արտադրությունը ավելացնեն։ Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարներ, որոնք չեն մշակվում բնակլիմայական պայմաններից, ենթակառուցվածքների բացակայությունից ելնելով։ Այսօր Հայաստանում ցորեն արտադրելը ձեռնտու չէ, որովհետև Ռուսաստանից շատ ավելի էժան է ներկրելը»,– նկատում է նախկին գյուղնախարարը։
Հոկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում անցկացվող «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել էր՝ որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները, պետք է ավելի ճկուն լինենք, և, օրինակ, ցորենը փոխարինենք բրնձով։
Ինչ վերաբերում է ՀՀ–ի համար ռազմավարական ապրանք համարվող ցորենը բրնձով փոխարինելուն, Արթուր Խաչատրյանը նշում է, որ սա նաև կենցաղավարության, մշակութային առանձահատկությունների խնդիր է։ Այդ դեպքում ՀՀ իշխանությունը ստիպված կլինի փոխել մի ամբողջ ազգի գաստրոնոմիական մշակույթը։
«Մենք չինացի չենք, ճապոնացի չենք, կորեացի չենք, մեր հիմնական սնունդը հացն է։ Նախևառաջ, որպեսզի կարողանաս ցորենը բրնձով փոխարինես, մի ամբողջ ազգի գաստրոնոմիական նախասիրությունները պետք է կարողանաս փոխել»,– ասում է Խաչատրյանը։
Հարցին, թե որքանով է հավանական, որ ՌԴ–ից ՀՀ մի օր ցորեն այլևս չմատակարարվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է.
«Դա կախված է նրանից, թե այս իշխանությունները ինչ քաղաքականություն կվարեն, և թե այդ քաղաքականությունը ինչ հակազդեցության կարժանանա Ռուսաստանի կողմից։ Բայց եթե նույնիսկ այս իշխանությունները պատրաստ են գնալ ամբողջական բախման, ինչի արդյունքում Ռուսաստանից դեպը Հայաստան ցորենի արտահանումը կկանգնեցվի, այդ դեպքում իրենք պետք է փորձեն, որ մարդը ոչ թե հացի փոխարեն բրնձի գնդիկներ ուտի, այլ պետք է փորձես ցորենի ցանքատարածքները մեծացնել»։

90-ականներին մարդիկ ժամերով հերթ էին կանգնում` մի փոքր կտոր վատ որակի հացի համար. Դավիթ Պիպոյան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկո և սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս իրենց հարցազրույցները, հայտարարությունները անել ոչ թե ցանկությունների, այլ Հայաստանի Հանրապետության դառը իրականությունները հաշվի առնելով։ Բանն այն է, որ ըստ կենտրոնի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքների`ՀՀ–ի բնակչության ճնշող մեծամասնությունն իր կալորիաների մեծ մասն ստանում է ալրային հիմքով սննդատեսակներից` հաց, թխվածքներ, մակարոնեղեն և այլն, ինչը, Դավիթ Պիպոյանի գնահատմամբ` «լավ օրից չէ»։
«Հիմա եկեք ցորենը բրինձով փոխարինելուց առաջ նախ գնանք խանութ ու նայենք ալյուրի գինն ու բրնձի գինը։ Գնացեք տեսեք՝ թե քանի՞ անգամ է գերազանցում բրնձի այլուրի գինը ցորենի ալյուրի գնին։ Այսինքն` ավտոմատ մենք ունենում ենք շատ ավելի բարձր արժեք, և այդ թանկացումը բերելու է խոցելի խմբերի համար սննդամթերքի սպառման կրճատման, ինչը իր հերթին բերելու է թերսնման, պարենային անապահովության և խոցելիության»,– կանխատեսում է մասնագետը։
Պիպոյանը վկայակոչում է հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն, վերջին տարիներին ՀՀ–ում մարդը օրական միջինը 250 գրամ հաց է սպառում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ հայաստանցին պատրաստ չէ մեկ օրում փոխել սննդային սովորույթները։
«Բրնձի ալյուրով պատրաստվող որևէ արտադրանք մեր երկրում չունի պոպուլյարություն։ Նման հայտարարությունները ուղղակի անիրատեսական դատարկախոսություններ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք բրնձի ալյուրից պատրաստված հաց չի գնելու, փլավեղեն չի օգտագործելու»,– ենթադրում է մեր զուցակիցը` որպես օրինակ հիշելով ոչ այնքան հեռավոր 90-ականների հացի խնդիրը,– «այդ տարիներին Հայաստանում մեծ քանակով սոյա կար, բայց մարդիկ ժամերով հացի հերթ էին կանգնում` մի փոքր կտոր վատ որակի հացի համար»։
Դավիթ Պիպոյանի գնահատմամբ` ցորենը բրնձով փոխարինելու հայտարարությունների հեղինակները, թերևս, սխալ պատկերացում ունեն թե՛ Հայաստանի Հանրապետության, և թե՛ հայերի մասին։ Նրա համոզմամբ` անգամ եթե պատկերացնենք, թե Հայաստանը ինչ–ինչ պատճառվ զրկվել է ՌԴ–ից ցորեն ներկրելու հնարավորությունից, հայաստանցիները գերադասելու են այլ երկրներից ներկրվող ավելի թանկ ալյուր ու մակարոնեղեն գնել, ինչը հանգեցնելու է թերսնման ու դրանից բխող տարբեր այլ խնդիրների։

ՊԵԿ–ի մաքսային ծառայության հրապարակած՝ ՀՀ ներմուծված ապրանքների վիճակագրության համաձայն` 2023 թվականին Հայաստան է ներկրվել 343 674 տոննա ցորեն և միայն 9 882 տոննա բրինձ։ Ընդ որում, 343 674 տոննա ցորենից 343 602–ը Հայաստան է ներկրվել ԵԱՏՄ–ից, մասնավորապես` ՌԴ–ից։
Լրահոս
0