https://arm.sputniknews.ru/20241014/eatm-taratsqum-ajs-sezvonin-nvor-hamavarak-chi-spasvum-onishchenkvo-81839299.html
ԵԱՏՄ տարածքում այս սեզոնին նոր համավարակ չի սպասվում․ Օնիշչենկո
ԵԱՏՄ տարածքում այս սեզոնին նոր համավարակ չի սպասվում․ Օնիշչենկո
Sputnik Արմենիա
Նոր համաճարակ առաջանալու համար նոր վիրուս է պետք, նշում է ակադեմիկոսը։ 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T16:30+0400
2024-10-14T16:30+0400
2024-10-14T16:30+0400
արևմուտք
գենադի օնիշչենկո
վիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81834060_0:144:1600:1044_1920x0_80_0_0_8e92b604fa6392ebd068406336f08298.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այս սեզոնին ԵԱՏՄ տարածքում նոր համավարակ չի սպասվում, քանի որ դրա համար պետք է վիրուսի նոր տեսակ առաջանա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։«Այսօր կարող եմ ասել, որ այս սեզոնին համավարակ չենք ակնկալում, քանի որ նոր համավարակի գալու համար անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վիրուս։ Այս ամենը սկզբնական վիրուսի տատանումներն են, որը հայտնվել է 2019 թվականին՝ Ուհանում․ այն սկզբում իրեն դրսևորել է Միացյալ Նահանգներում, իսկ հետո տարածվել ամբողջ աշխարհում», - ասել Է Օնիշչենկոն տեսակամուրջի ժամանակ։Ակադեմիկոսը հավելել է, որ օմիկրոն շտամի բոլոր ածանցյալները, որոնք այսօր կան և ամեն անգամ փոփոխվում են, ըստ գիտական տվյալների և ունեցած փորձի, այլևս չեն հանգեցնի համաճարակային տարածման: Մինչդեռ, ըստ ակադեմիկոսի, ԵԱՏՄ անդամ երկրներին պատվաստանյութերով ապահովելու հարցում միասնական մոտեցում է պետք։Նրա խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ փորձում է տարանջատել նախկին խորհրդային հանրապետությունները։ Այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործակալների միջոցով, որոնք 1990-ականներին քննադատում էին խորհրդային, ռուսական պատվաստանյութերը և առաջ մղում համապատասխան եվրոպական և ամերիկյան արտադրանքը։Օնիշչենկոյի կարծիքով՝ առավել նպատակահարմար տարբերակ կլիներ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում զարգացնել դեղագործական արդյունաբերությունը՝ միության ողջ տարածքում մեկ միասնական պատվաստանյութի հետագա տարածման նպատակով:Ինչ վերաբերում է «Մարբուրգ» հեմոռագիկ տենդին, որի բռնկումները Եվրոպայում գրանցվել են այս ամիս, Օնիշչենկոն ընդգծել է, որ տվյալ վարակի տարածվածության աստիճանը և համաճարակաբանական ներուժը Ռուսաստանի համար էական չեն, քանի որ վիրուսը չի հասցնում մեծ թվով մարդկանց փոխանցվել իր բարձր վիրուսայնության պատճառով:«Մարբուրգ» տենդի վիրուսի վարակելիությունը և համաճարակաբանական ներուժը, նրա բարձր վիրուսայնության պատճառով, այնքան էլ էական չեն, քանի որ, երբ մենք խոսում էինք COVID-19-ի մասին՝ նկատի ունեինք, որ մարդը վիրուսակիր է, բայց նրա ջերմաստիճանը կարող է նույնիսկ չբարձրանալ, այսինքն՝ հիվանդությունը կարող է լինել մեղմ ձևով: «Մարբուրգի» դեպքում վարակվածի համար ամեն ինչ սկսվում է շատ կտրուկ ու լուրջ ձևով․ նա տրամադիր չէ ո՛չ որևէ մեկի հետ շփվելու, ո՛չ էլ, ուրեմն, այդ վիրուսը փոխանցելու», - ասել է ակադեմիկոսը։«Այդպիսի մորը պետք է հոգեբույժի մոտ տանել». ակադեմիկոսը՝ քվադրոբինգի մասինԱվելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման և համաճարակաբանության բաժնի ավագ գիտաշխատող Մարատ Մակենովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ «Մարբուրգի» տենդը փոխանցվում է վարակված անձի կամ կենդանիների կամ մարդկանց այլ մարմնական հեղուկների հետ սերտ շփման միջոցով: Մասնագետի խոսքով՝ տվյալ վիրուսի ինկուբացիոն շրջանը տարբեր կերպ է անցնում, բայց առավելագույնը կազմում է 21 օր, իսկ առավել հաճախ՝ 6-14 օր․ այդ ընթացքում, որպես կանոն, ի հայտ են գալիս առաջին ախտանշանները։Վարակի առաջացման սկզբնական փուլում հիվանդի մոտ ի հայտ են գալիս ընդհանուր ախտանշաններ, ինչպիսիք են՝ տկարությունը, ջերմության բարձրացումը, որովայնի ցավը, գլխացավը, իսկ որոշ ժամանակ անց արդեն կարող են լինել հեմոռագիկ նշաններ՝ արյունահոսություն, արյունոտ փսխում, մարմնի վրա ցան, պարզաբանել Է Մակենովը։ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուանդայում «Մարբուրգ» վիրուսի բռնկման ռիսկը գնահատում է որպես «ազգային մակարդակում շատ բարձր»: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային մակարդակում ԱՀԿ-ն ռիսկը համարում է «բարձր», իսկ գլոբալ մակարդակում՝ «ցածր»: Ընդսմին, գերմանական Համբուրգում գնացքի երկու ուղևորների մոտ, որոնց պատճառով հետագայում մասամբ փակվել է կայարանը, ի հայտ են եկել «Մարբուրգի» ախտանշաններ, որոնք, սակայն, հետագայում կատարված վերլուծություններով չեն հաստատվել։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81834060_180:0:1600:1065_1920x0_80_0_0_64fe7f0b398f5f0e424f26f8d898b0d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արևմուտք, գենադի օնիշչենկո, վիրուս
արևմուտք, գենադի օնիշչենկո, վիրուս
ԵԱՏՄ տարածքում այս սեզոնին նոր համավարակ չի սպասվում․ Օնիշչենկո
Նոր համաճարակ առաջանալու համար նոր վիրուս է պետք, նշում է ակադեմիկոսը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այս սեզոնին ԵԱՏՄ տարածքում նոր համավարակ չի սպասվում, քանի որ դրա համար պետք է վիրուսի նոր տեսակ առաջանա,
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Այսօր կարող եմ ասել, որ այս սեզոնին համավարակ չենք ակնկալում, քանի որ նոր համավարակի գալու համար անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վիրուս։ Այս ամենը սկզբնական վիրուսի տատանումներն են, որը հայտնվել է 2019 թվականին՝ Ուհանում․ այն սկզբում իրեն դրսևորել է Միացյալ Նահանգներում, իսկ հետո տարածվել ամբողջ աշխարհում», - ասել Է Օնիշչենկոն տեսակամուրջի ժամանակ։
Ակադեմիկոսը հավելել է, որ օմիկրոն շտամի բոլոր ածանցյալները, որոնք այսօր կան և ամեն անգամ փոփոխվում են, ըստ գիտական տվյալների և ունեցած փորձի, այլևս չեն հանգեցնի համաճարակային տարածման: Մինչդեռ, ըստ ակադեմիկոսի, ԵԱՏՄ անդամ երկրներին պատվաստանյութերով ապահովելու հարցում միասնական մոտեցում է պետք։
«Խորհրդային տարիներին բոլոր միութենական հանրապետությունների բնակիչներին պատվաստում էին գրիպի դեմ միասնական պատվաստանյութով։ Այսօր ԵԱՏՄ-ն աշխատանքի, սննդի, բժշկական օգնության միավորված շուկաների ամբողջություն է, սակայն այնտեղ չկա, ցավոք, մեկ պատվաստանյութ։ Կարծում եմ, որ պետք է վերադառնալ միասնական մոտեցմանը», - ասել է Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ փորձում է տարանջատել նախկին խորհրդային հանրապետությունները։ Այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործակալների միջոցով, որոնք 1990-ականներին քննադատում էին խորհրդային, ռուսական պատվաստանյութերը և առաջ մղում համապատասխան եվրոպական և ամերիկյան արտադրանքը։
Օնիշչենկոյի կարծիքով՝ առավել նպատակահարմար տարբերակ կլիներ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում զարգացնել դեղագործական արդյունաբերությունը՝ միության ողջ տարածքում մեկ միասնական պատվաստանյութի հետագա տարածման նպատակով:
Ինչ վերաբերում է «Մարբուրգ» հեմոռագիկ տենդին, որի բռնկումները Եվրոպայում գրանցվել են այս ամիս, Օնիշչենկոն ընդգծել է, որ տվյալ վարակի տարածվածության աստիճանը և համաճարակաբանական ներուժը Ռուսաստանի համար էական չեն, քանի որ վիրուսը չի հասցնում մեծ թվով մարդկանց փոխանցվել իր բարձր վիրուսայնության պատճառով:
«Մարբուրգ» տենդի վիրուսի վարակելիությունը և համաճարակաբանական ներուժը, նրա բարձր վիրուսայնության պատճառով, այնքան էլ էական չեն, քանի որ, երբ մենք խոսում էինք COVID-19-ի մասին՝ նկատի ունեինք, որ մարդը վիրուսակիր է, բայց նրա ջերմաստիճանը կարող է նույնիսկ չբարձրանալ, այսինքն՝ հիվանդությունը կարող է լինել մեղմ ձևով: «Մարբուրգի» դեպքում վարակվածի համար ամեն ինչ սկսվում է շատ կտրուկ ու լուրջ ձևով․ նա տրամադիր չէ ո՛չ որևէ մեկի հետ շփվելու, ո՛չ էլ, ուրեմն, այդ վիրուսը փոխանցելու», - ասել է ակադեմիկոսը։
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման և համաճարակաբանության բաժնի ավագ գիտաշխատող Մարատ Մակենովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ «Մարբուրգի» տենդը փոխանցվում է վարակված անձի կամ կենդանիների կամ մարդկանց այլ մարմնական հեղուկների հետ սերտ շփման միջոցով: Մասնագետի խոսքով՝ տվյալ վիրուսի ինկուբացիոն շրջանը տարբեր կերպ է անցնում, բայց առավելագույնը կազմում է 21 օր, իսկ առավել հաճախ՝ 6-14 օր․ այդ ընթացքում, որպես կանոն, ի հայտ են գալիս առաջին ախտանշանները։
Վարակի առաջացման սկզբնական փուլում հիվանդի մոտ ի հայտ են գալիս ընդհանուր ախտանշաններ, ինչպիսիք են՝ տկարությունը, ջերմության բարձրացումը, որովայնի ցավը, գլխացավը, իսկ որոշ ժամանակ անց արդեն կարող են լինել հեմոռագիկ նշաններ՝ արյունահոսություն, արյունոտ փսխում, մարմնի վրա ցան, պարզաբանել Է Մակենովը։
ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուանդայում «Մարբուրգ» վիրուսի բռնկման ռիսկը գնահատում է որպես «ազգային մակարդակում շատ բարձր»: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային մակարդակում ԱՀԿ-ն ռիսկը համարում է «բարձր», իսկ գլոբալ մակարդակում՝ «ցածր»: Ընդսմին, գերմանական Համբուրգում գնացքի երկու ուղևորների մոտ, որոնց պատճառով հետագայում մասամբ փակվել է կայարանը, ի հայտ են եկել «Մարբուրգի» ախտանշաններ, որոնք, սակայն, հետագայում կատարված վերլուծություններով չեն հաստատվել։