00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտածում էինք` 10000 $ կծախսենք, բայց 100000 արժեցավ․ ինչպես ՀՀ-ում ծնվեց «Ուսանողի տունը»

© Photo : Дом студентаՈւսանողի տունը
Ուսանողի տունը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
Ուսանողի տունը
Բաժանորդագրվել
2021 թվականից «Ուսանողի տունը» հյուրընկալել է ավելի քան 80 սովորողի: Անհրաժեշտ ներդրումներ լինելու դեպքում նախագծի հիմնադիրները պատրաստ են ընդլայնել այն։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Եթե անմնացորդ նվիրվեք, ապա ցանկացած, անգամ ամենախենթ գաղափարն իր պտուղները կտա։ Հենց այդպես էլ ստեղծվեց «Ուսանողի տունը» Երևանում, որտեղ Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև Ջավախքի երիտասարդները կարող են ոչ միայն խորհրդանշական վճարով ապրել, այլև ստանալ ոչ ֆորմալ կրթություն։
«Փորձում ենք այնպես անել, որ երիտասարդները բուհն ավարտելուց հետո չձգտեն մեկնել արտերկիր, այլ հակառակը՝ ցանկանան վերադառնալ իրենց համայնք և զարգացնել այն։ Մենք ամեն կերպ ուզում ենք ցույց տալ, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել երկրի զարգացման գործում», - ասում է նախագծի համահիմնադիր Ծովինար Սարգսյանը։
Ծովինարը խոստովանում է` նախագծի գնահատման ամենասկզբում իրենք մեկ այլ համահիմնադրի՝ Մհեր Մկրտչյանի հետ կոպիտ սխալ են թույլ տվել, ինչն արդյունքում վերածվել է հաջողության:
«Երբ առաջին անգամ տեսանք 600 քմ մակերեսով կիսաքանդ շենքը, չգիտես ինչու որոշեցինք, որ այն բարեկարգելու համար կպահանջվի մոտ 10 հազար դոլար։ Իրականում, մեկուկես-երկու տարվա ընթացքում այս նախագծում ոչ միայն մեր ժամանակն ենք ներդրել ամբողջությամբ, այլև 100 հազար դոլարից ավելի գումար՝ նախատեսված 10 հազարի փոխարեն», - պատմում է Ծովինարն ու խոստովանում, որ եթե իրենք ավելի իրատեսական գնահատեին նախագիծը և անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, ապա դրան մոտ չէին էլ գա։
© Photo : Дом студентаՈւսանողի տունը
Дом студента - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
Ուսանողի տունը
Ծովինարն ու Մհերը նախագծի իրականացման համար ոչ միայն իրենց խնայողություններն էին ներդնում, այլ նաև քրաուդֆանդինգ (հանրային հանգանակություն – խմբ․) էին կազմակերպում և գտնում հովանավորներ, ոչ անտարբեր մարդկանց, նրանց, ովքեր կարող էին գոնե ինչ-որ աջակցություն ցուցաբերել։ Եվ ահա, «Ուսանողի տունը» արդեն չորրորդ տարին է, ինչ խորհրդանշական վարձավճարով բնակարանով է ապահովում մարզերի երիտասարդներին։ Սա նրանց օգնում է ոչ միայն լուծել կենցաղային հարցերը, այլև հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր կրթական նախագծերի ու ծրագրերի:
Նախագծի հիմնադիրները, ինչպես նաև կամավորները ուսանողների հետ աշխատում են ոչ միայն Երևանում, նրանք հանգստյան օրերին մեկնում են հանրապետության գյուղեր:
«Հիմնական թեման, որը մենք քննարկում ենք երիտասարդների հետ՝ ապագա մասնագիտության ընտրությունն է։ Շատերը հստակ չգիտեն, թե ինչ ճանապարհ ընտրել, ինչ հնարավորություններ կան դրա համար, ինչպես է զարգանում այս կամ այն ճյուղը», - պատմում է Մհերն ու օրինակ բերում գյուղատնտեսությունը։
Փաստն այն է, որ այդ բնագավառը շատերին վանում է միայն այն պատճառով, որ նրանք տեղյակ չեն գյուղատնտեսության վերջին նվաճումներից:
© Photo : Дом студента«Ուսանողի տուն» կրթական ծրագրերում ներգրավված ուսանողներ
Посещение сел Армении - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
«Ուսանողի տուն» կրթական ծրագրերում ներգրավված ուսանողներ
Նման այցելությունները գյուղական դպրոցականներին մոտիվացնում են կազմակերպել տարբեր կրթական միջոցառումներ։
Մհերը խոստովանում է, որ հաճախ այս կամ այն համայնքում երեխաները սեփական ուժերով միջոցառում են կազմակերպում և իրենց հրավիրում որպես բանախոսներ: Պատահում է, որ տարբեր գյուղերի կամ համայնքների ավելի ակտիվ երիտասարդներն ընկերական կապեր են հաստատում, մյուս երեխաների համար միասին անցկացնում են ամենահնարավոր կրթական միջոցառումներ:
Անհրաժեշտ ներդրումների դեպքում «Ուսանողի տան» հիմնադիրները պատրաստ են ընդլայնել նախագիծը, քանի որ նրանց մոտ ընդունվել ցանկացողները շատ են, բայց ներկա դրությամբ, ցավոք, ոչ բոլորին կարող են այդ հնարավորությունը ընձեռել:
Լրահոս
0