00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները բացահայտել են ժպիտի անսպասելի դերը մարդկանց խոսակցության մեջ

© AP Photo / Koji SasaharaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2024
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունը պարզել է նաև դիմախաղի կարևոր դերը ամենօրյա շփման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ժպիտը կարող է ավելի հարմարավետ դարձնել շփումը մեկ այլ անձի հետ, նվազեցնել վեճի լարվածությունը և հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ: Սակայն նոր ուսումնասիրությունը պարզել է, որ այն նաև կարգավորում է մարդկանց միջև սինխրոնիզացումը և իրականում կարող է համարվել վարքի փոխադարձ տեսակ, հայտնում է naked-science.ru-ն։
Երբ մարդիկ փոխազդեցության մեջ են մտնում, ապա սինխրոնիզացվում են տարբեր մակարդակներում։ Օրինակ, եթե մի մարդ ինչ-որ բառեր է ասում, նրա զրուցակցի ուղեղը վերարտադրում է այն գործողությունը, որն անհրաժեշտ էր դրանք արտաբերելու համար։
Գիտնականները բացահայտել են ծերացման գաղտնիքը
Ֆուձիտայի առողջության և հիգիենայի պահպանման համալսարանի և Ճապոնիայի գիտության զարգացման աջակցության ընկերության (երկուսն էլ ՝ Ճապոնիայում) մասնագետները պարզել են, որ զրուցակիցներից մեկի ժպիտն ազդում է նրա վրա, թե որքան հաճախ և զրույցի որ պահին է ժպտում մյուսը:
Գիտնականները փորձ են անցկացրել 40 մարդու՝ 20 տղամարդու և 20 կնոջ մասնակցությամբ։ Նրանց խնդրել են զույգեր կազմել և դեմ առ դեմ զրուցել երեք րոպե՝ ժամանակ առ ժամանակ ժպտալով թեթև, չափավոր և լայն: Հետազոտողները հետևել են զրուցակիցների արձագանքին միմյանց ժպիտներին, ինչպես նաև չափել են ժպիտների հաճախականությունն ու ինտենսիվությունը ՝ հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ։
Խոսողներն ավելի շատ ժպտում էին, երբ տեսնում էին լսողների ժպիտները: Դա հատկապես ուժեղ է դրսևորվել այն զույգերի մոտ, որոնցում զրուցակիցները նույն սեռի էին։ Տղամարդկանց և կանանց փոխազդեցության ժամանակ հետազոտողները նման ազդեցություն չեն նշել, բայց արձանագրել են, որ նման զույգերով խոսողներն ավելի հաճախ են ժպտում, քան լսողները: Նրանք, հավանաբար, դա արել են կապ հաստատելու կամ այն ավելի ամուր դարձնելու նպատակով։
Ուղեղով բույս. ԱՄՆ գիտնականների աշխատանքը աղմուկ է բարձրացրել մասնագիտական ​​շրջանակներում
Գիտափորձի մասնակիցները հայտնել են, որ խոսակցությունից ավելի շատ հաճույք են ստացել, եթե իրենց զրուցակիցը (անկախ դերից) հաճախ է ժպտացել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ և՛ միասեռ, և՛ խառը զույգերում մարդիկ հակված են միաժամանակ ժպտալ: Սա նշանակում է, որ ժպիտը կարելի է համարել փոխադարձ վարք։
«Այս ուսումնասիրության հիմնական նպատակն էր մշակել դեմենցիայի ախտանիշների գնահատման մեթոդաբանություն՝ հաշվի առնելով, որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հակված են կորցնել դեմքի արտահայտությունները: Մենք նաև մտադիր ենք գնահատել այդ մարդկանց վերականգնման արդյունավետությունը», – պարզաբանել են աշխատանքի հեղինակները։
Դեմենցիայի ախտանիշները թուլացնելու պոտենցիալ օգուտից բացի ուսումնասիրությունը ցույց է տվել դեմքի արտահայտությունների կարևոր դերը ամենօրյա հաղորդակցության մեջ: Ժպիտը թույլ է տվել ոչ միայն բարելավել զրուցակցի տպավորությունը զրույցի մասին, այլև ավելի ամուր կապ հաստատել:
Հայաստանում տարեցների համար մշակվել է դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային պլան
Լրահոս
0