00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տարեցների համար մշակվել է դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային պլան

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԾեր մարդ
Ծեր մարդ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Ծեր մարդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ազգային պլանի շրջանակներում կվերապատրաստվեն ինչպես բուժաշխատողները, այնպես էլ հիվանդների խնամակալները։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանում տարեցների համար մշակվել է դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային պլան և գործողությունների ծրագիր։ Ազգային պլանի մանրամասները պատասխանատուները ներկայացրին լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ դեմենցիան ծերունական թուլամտություն է, որն ազդում է հիշողության, մտածողության, վարքի և առօրյա գործողությունները կատարելու կարողության վրա։ Ներկայումս այն դասակարգվում է որպես հոգեկան հիվանդություն։
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի մասնակցել են դեմեցիային նվիրված ԱՀԿ կոնֆերանսին, համապատասխան գիտելիքներ ստացել և որոշել Հայաստանում էլ մշակվել ազգային պլան։
«Արդեն իսկ մշակվել է գործողությունների իրականացման ժամանակացույց։ Կառանձնացվի, թե որ օղակում ինչ ծառայություններ պետք է մատուցվեն, առաջնային օղակի բուժաշխատողներն ինչպես պետք է հայտնաբերեն դեմեցիան։ Հստակ կտարանջատվի, թե որ դեպքում առաջնային օղակի բժիշկը պետք է վարի դեմեցիան և որ դեպքում ուղղորդի նեղ մասնագետի մոտ»,–ասաց նա։
Ազգային պլանի շրջանակներում կվերապատրաստվեն ինչպես բուժաշխատողները, այնպես էլ հիվանդների խնամակալները։ Նրանք համապարփակ գիտելիքներ կստանան հիվանդության ընթացքի մասին։
Հոգեբուժության գծով առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Գևորգ Փաշիկյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում հիվանդության տարածվածությունը բավականին մեծ է։
«Դեմենցիան մեծամասամբ չբուժվող հիվանդություն է, աստիճանաբար զարգանում է, բայց պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի և այն կանխարգելի, հիվանդության զարգացումը դանդաղեցնի»,–ասաց Փաշիկյանը։
Փաշիկյանի խոսքով` եթե մարդիկ կոգնիտիվ (հիշողության, խոսքի խանգարումներ) խանգարումների ժամանակ դիմեն նյարդաբանի կամ հոգեբույժի, կոգնիտիվ դեֆիցիտի մեծ մասը հնարավոր է առողջացնել։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանն էլ տեղեկացրեց, որ հիվանդության վաղ հայտնաբերմանն են նպաստում այսպես կոչված «հիշողության սրճարանները»։ Աշխարհը վաղուց է գնացել այդ ճանապարհով։ Այս պարագայում տարեցները հատուկ թեստ կանցնեն, որով կստուգվի նրանց հիշողությունը և հիվանդության նկատմամբ կանխատրամադրվածությունը։
«Այսօր «Լոֆթ» կենտրոնի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել, համաձայն որի ամեն չորեքշաբթի , ժամը 11–ին 60 և ավելի բարձր տարիքի անձինք կարող են գալ «Լոֆթ»` սուրճ, թեյ խմել, ծանոթանալ իրենց հասակակիցների հետ, հին ֆիլմեր դիտել»,–ասաց Կամավոսյանը։
Հավելենք, որ ծրագրի ներդրման վերջնաժամկետը 2026 թվականն է։
Լրահոս
0