https://arm.sputniknews.ru/20241011/ukrainaji-gndakvotsutjan-hetevanqvov-belgvorvodi-shebekinvo-qaghaqum-9-mard-e-tuzhel-marzpet-81787289.html
Ուկրաինայի գնդակոծության հետևանքով Բելգորոդի Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել․ մարզպետ
Ուկրաինայի գնդակոծության հետևանքով Բելգորոդի Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել․ մարզպետ
Sputnik Արմենիա
Քաղաքում շենքեր ու ավտոմեքենաներ են վնասվել։ 11.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-11T22:20+0400
2024-10-11T22:20+0400
2024-10-11T22:49+0400
բելգորոդ
վյաչեսլավ գլադկով
ուկրաինա
գնդակոծություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:120:1280:840_1920x0_80_0_0_d8e3d46f952291f7832409ebc80cccdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնում է, երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի երկու գնդակոծության հետևանքով Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել:Նա հավելել է, որ քաղաքում, նախնական տվյալներով, կոտրվել են երեք բազմաբնակարան շենքերի և երկու առանձնատների պատուհանները, վնասվել են ճակատամասերը: Բեկորները նաև 11 մարդատար ավտոմեքենա են վնասել։Կուրսկի մարզում 15 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ«Երկրորդ գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել. Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Բացի այդ, բազմաբնակարան շենքում գազի խողովակ է կոտրվել։ Էլեկտրահաղորդման գիծ է վնասվել։ Վթարային բրիգադները վերականգնողական աշխատանքները կսկսեն ՌԴ ՊՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո»,-հստակեցրել է մարզի ղեկավարը։Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր է հեռու։Ջոնսոնը խոստովանել է, որ Կիևին ֆինանսավորելու «ախորժակ» այլևս չունի
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:0:1280:960_1920x0_80_0_0_1f44f4d38b0f4ac1406e6506103cfebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, գնդակոծություն
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, գնդակոծություն
Ուկրաինայի գնդակոծության հետևանքով Բելգորոդի Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել․ մարզպետ
22:20 11.10.2024 (Թարմացված է: 22:49 11.10.2024) Քաղաքում շենքեր ու ավտոմեքենաներ են վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնում է, երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի երկու գնդակոծության հետևանքով Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել:
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է Շեբեկինո քաղաքը։ 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տուժածներից 4-ին շտապօգնության բրիգադները տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Եվս երեքին տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց, երկուսը բժշկական օգնություն ստանալուց հետո ուղարկվել են ամբուլատոր բուժման»,- գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ քաղաքում, նախնական տվյալներով, կոտրվել են երեք բազմաբնակարան շենքերի և երկու առանձնատների պատուհանները, վնասվել են ճակատամասերը: Բեկորները նաև 11 մարդատար ավտոմեքենա են վնասել։
«Երկրորդ գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել. Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Բացի այդ, բազմաբնակարան շենքում գազի խողովակ է կոտրվել։ Էլեկտրահաղորդման գիծ է վնասվել։ Վթարային բրիգադները վերականգնողական աշխատանքները կսկսեն ՌԴ ՊՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո»,-հստակեցրել է մարզի ղեկավարը։
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր է հեռու։