https://arm.sputniknews.ru/20241011/kurski-marzum-15-bnakavajr-e-azatagrvel-rd-pn-nerkajacucich-81784830.html
Կուրսկի մարզում 15 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Կուրսկի մարզում 15 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
գեներալ-մայորը հայտնել է, որ ռուսական զորքերը օրական մեկ-երկու բնակավայր են ազատագրում։ 11.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-11T19:34+0400
2024-10-11T19:34+0400
2024-10-16T18:48+0400
ռուսաստան
կուրսկ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/15/80939786_0:0:3071:1728_1920x0_80_0_0_e27a14e1ced0e2a6e03d39d3e84388e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը:«Հակառակորդի գրաված բնակավայրերից 15-ն արդեն ազատագրվել են», - ասել է նա։Ալաուդինովը հավելել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ առաջ են շարժվում 10 տեղամասով և օրական մեկ-երկու բնակավայր ազատագրում։Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/15/80939786_237:0:2966:2047_1920x0_80_0_0_8fafae4334862bedc85a76b43d22412f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
Կուրսկի մարզում 15 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
19:34 11.10.2024 (Թարմացված է: 18:48 16.10.2024) գեներալ-մայորը հայտնել է, որ ռուսական զորքերը օրական մեկ-երկու բնակավայր են ազատագրում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը:
«Հակառակորդի գրաված բնակավայրերից 15-ն արդեն ազատագրվել են», - ասել է նա։
Ալաուդինովը հավելել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ առաջ են շարժվում 10 տեղամասով և օրական մեկ-երկու բնակավայր ազատագրում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը
կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։