00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթող փեյջերների առեղծվածը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի օր չեն պայթի մեր բջջայինները

© Sputnik / Владимир АстапковичԲջջային հեռախոս
Բջջային հեռախոս - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2024
Բաժանորդագրվել
Եթե անցած շաբաթ Լիբանանում և Սիրիայում կատարվածի հետ իրոք անմիջական կապ ունի Իսրայելը, երբեք չպիտի մոռանանք, որ այդ պետության հետ ամենասերտ կապերն ունեցող երկիրը մեր տարածաշրջանում ամենևին Հայաստանը չէ։
Այս տարվա սեպտեմբերը, երբ Լիբանանում և Սիրիայում կապի միջոցների պայթյուններից մահացավ մոտ 40 մարդ, սկզբունքային հարցեր է առաջացնում՝ իսկ ո՞րն է ահաբեկչության և նրա դեմ պայքարի միջև սահմանը։ Եթե պետությունը որևէ գործողություն ահաբեկչություն է որակում, իրավունք ունի՞ արդյոք դիմելու այնպիսի միջոցների, որոնք հատուկ են ահաբեկիչներին։ Եվ վերջապես մի հարց, որը չի կարող անմիջականորեն չհուզել յուրաքանչյուրիս՝ արդյոք մի օր չի՞ պայթի նաև հենց իմ բջջայինը կամ ինքնաթիռում իմ կողքին նստածի նոթբուքը։
Որտեղ ավելի շուտ կկառուցվի ատոմակայանը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Լուսնի վրա
Ուղիղ մեկ շաբաթ անցավ այն օրից, երբ Բեյրութում սկսեցին միաժամանակ պայթել փեյջերները, բայց մինչև հիմա ստույգ պարզված չէ նույնիսկ, թե դա ում արածն է։ Եթե ասեք՝ իհարկե, Իսրայելի, միանգամից կհակադարձեմ՝ որտեղի՞ց այդ համոզմունքը, Իսրայելը ձայն չի հանում (Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նույնիսկ հերքել է Թել Ավիվի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցման գործողությանը - խմբ.)։ Թայվանում գտնվող ընկերությունը, որի տարբերանշանը երևում է պայթած փեյջերների վրա, ասում է՝ բայց որտե՞ղ եք տեսել, որ գրված լինի «Made in Taiwan», մենք միայն արտոնագիրն ենք վաճառել հունգարացի արտադրողներին։ Հունգարական ձեռնարկությունն էլ իր հերթին պնդում է՝ երբեք նման բան չենք արտադրել, մենք ընդամենը միջնորդներ ենք։ Բուլղարիայում, որին կասկածում են փեյջերների հետ կապված գործարքին մասնակցելու մեջ, հավաստիացնում են՝ ընդամենը Լիբանանից եկած փողն ենք փոխանցել Հունգարիա։ Եվ կախարդական շրջանը փակվում է։
Եթե իրականում փեյջերները պատրաստվել են Իսրայելի հետախուզության վերահսկողության տակ գտնվող ինչ-որ փոքր ձեռնարկությունում և բարդ սխեմայի միջոցով վաճառվել թայվանական ընկերության լոգոյով, ինչպես պնդում է «New York Times» թերթը, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես է Իսրայելի հատուկ ծառայություններին, մասնավորապես «Մոսսադին», հաջողվել այնքան հմտորեն թաքցնել ամեն ինչ, որ ողջ աշխարհը մինչև հիմա գլուխ է կոտրում ու ոչ մի կերպ չի կարողանում գտնել կծիկի ծայրը։
Ի դեպ, կատարվածից հետո առաջին օրերին որոշ գիտակներ անվերապահորեն պնդում էին՝ ցանկացած բջջային հնարավոր է նման ձևով պայթեցնել և սպանել տիրոջը։ Հետո այդ համոզվածությունը սկսեց կամաց-կամաց հօդս ցնդել, երբ լուրջ մասնագետները շատ կոնկրետ հարցեր ուղղեցին՝ ինչպե՞ս է հնարավոր զանգով պայթեցնել փեյջերը, նոթբուքը կամ բջջայինը, կարո՞ղ եք ոչ միայն բացատրել, այլև ցուցադրել դա, որ բոլորս տեսնենք, թե ինչպես է կտոր-կտոր լինում սովորական բջջայինը։
Եվ հետզհետե հիմնական դարձավ այն վարկածը, որ կապի բոլոր պայթած միջոցներում նախօրոք փոքր քանակությամբ պայթուցիկ նյութ է տեղադրվել հենց մարտկոցների մեջ, ինչը գրեթե անհնար է հայտնաբերել։ Իսկ նման բան զանգվածաբար անելու համար պիտի առնվազն ունենաս թեկուզ ոչ մեծ արտադրամաս և կարողանաս պայթուցիկով լիցքավորված արտադրանքը վաճառել իրական ընկերության տարբերանշանով։ Մի հարց տամ, բայց չվախենաք՝ իսկ մենք ունե՞նք երաշխիք, որ իմ ու ձեր բջջայինները հենց այդպիսի ձեռնարկությունում չեն պատրաստված։
Այ, դրա համար եմ պնդում, որ անցած շաբաթ տեղի ունեցածը լիովին փոխում է մեր պատկերացումները մարդկանց անձնական անվտանգության ապահովման մասին։ Եթե երեկ Մերձավոր Արևելքում ինչ-որ պետություն նման գործողությունների է դիմել այն կազմակերպության դեմ, որին ահաբեկչական է անվանում, ապա կարո՞ղ եմ ես վստահ լինել, որ այդ նույն եղանակը չեն օգտագործի ահաբեկիչները սովորական շարքային քաղաքացիների դեմ՝ իրենց քաղաքական պահանջները բարձրաձայնելու համար։ Վերլուծաբաններից մեկը գրում է. «Այս ամենը ստիպում է մտահոգվել քաղաքակրթության ապագայով։ Չէ՞ որ եթե նման փոքր ձեռնարկություններ գոյություն ունեն, ո′վ կարող է բացառել, որ մեզ պատկանող սարքերն էլ այնտեղ չեն պատրաստված։ Այսինքն, առաջիկայում վտանգն ահագնանալու է, որովհետև եթե նման տեխնոլոգիա գոյություն ունի, այն հեշտորեն կարելի է կրկնօրինակել մեկ այլ վայրում»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
Մինչ կառավարությունը քննարկում է ոչխարների և մեղուների խնդիրը...
Ամենասարսափելին, թերևս այն է, պնդում են փորձագետները, որ պայթուցիկի փոքր քանակությամբ լիցքավորված սարքերը, այսպես ասենք, «բռնվող չեն»։ Պայթուցիկ նյութն այնպես է տեղադրված լիթիումային մարտկոցների մեջ, որ, ասենք, օդանավակայանում ձեր իրերը ստուգող մետաղորսիչ սարքավորումը պարզապես ոչինչ չի նկատում ու ցույց չի տալիս։ Իսկ այսօր օդանավերի ուղևորների երևի մի 90 տոկոսն իր հետ անպայման ունի բջջային և նոթբուք։ Հույս ունենանք, որ այս վերջին իրադարձությունները մասնագետներին կստիպեն անվտանգության ապահովման նոր, շատ ավելի կատարյալ եղանակներ և միջոցներ մշակել։ Բայց ախր, բոլոր դեպքերում դա ժամանակ է պահանջում։
Ու մի բան էլ։ Մեզ՝ հայաստանցիներիս համար, մտահոգիչ ևս մի հանգամանք կա։ Եթե անցած շաբաթ Լիբանանում և Սիրիայում կատարվածի հետ իրոք անմիջական կապ ունի Իսրայելը, երբեք չպիտի մոռանանք, որ այդ պետության հետ ամենասերտ կապերն ունեցող երկիրը մեր տարածաշրջանում ամենևին Հայաստանը չէ։
Լրահոս
0