00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը պատրաստ է ուժով պատասխանել Իսրայելի հնարավոր հարձակմանը. Թուրքիայում Իրանի դեսպան

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցԹեհրան
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2024
Բաժանորդագրվել
Հաբիբոլլազադեն նշել է, որ հակամարտության հետ անմիջական առնչություն չունեցող «երրորդ երկրները չպետք է մասնակցեն Իսրայելի հարձակումներին կամ ագրեսիային Իրանի դեմ», հակառակ դեպքում Իրանը կպատասխանի նաև նրանց։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամմեդ Հասան Հաբիբոլլազադեն Իսրայելին սպառնացել է ուժային պատասխան տալ՝ նրա կողմից հնարավոր հարձակման դեպքում, գրում է թուրքական Sabah թերթը։
«Այս պահից սկսած այն դարաշրջանը, երբ Իրանը հավատարիմ էր ողջախոհությանը, ավարտվել է: Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի վրա, այն կոշտ ուժային պատասխան կստանա: Իրանն այն երկիրը չէ, որը ցանկանում է, որ պատերազմը տարածվի: Մենք ուզում ենք, որ հրադադար հաստատվի Լիբանանում և Պաղեստինում, բայց պայմանով, որ այդ երկրների ու բնակչության իրավունքները կպաշտպանվեն»,- թերթը մեջբերում է դեսպանի խոսքերը։
Հաբիբոլլազադեն նշել է, որ սպասվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի այցը Անկարա։ Նա բանակցություններ կանցկացնի Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում։ Դեսպանը հիշեցրել է, որ այս ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) մասնակիցների երրորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք՝ Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է «որսալ»: Իսրայելական իշխանությունների տվյալներով` գնդակոծության հետևանքով երկրի քաղաքացիների շրջանում զոհեր չեն եղել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին Գազայի հատվածում մեկ մարդու մահվան մասին։
Իրանը պնդում է, որ հրթիռները հարվածել են Իսրայելի ռազմական օբյեկտներին, Իսրայելն իր հերթին վնասը «նվազագույն» է անվանում։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն` օգնության գալ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։
Լրահոս
0