https://arm.sputniknews.ru/20241009/gvortsarar-martirvosjann-u-kasharq-vercrats-pashtvonjan-nvor-tarin-kdimavvoren-mekusaranum-81664463.html
Գործարար Մարտիրոսյանն ու կաշառք վերցրած պաշտոնյան Նոր տարին կդիմավորեն մեկուսարանում
Գործարար Մարտիրոսյանն ու կաշառք վերցրած պաշտոնյան Նոր տարին կդիմավորեն մեկուսարանում
Sputnik Արմենիա
Քննության խնդրանքով նիստն անցել է փակ ռեժիմով։ 09.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-09T18:56+0400
2024-10-09T18:56+0400
2024-10-09T18:58+0400
գործարար
կալանք
փաստաբան
լյովա մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76475651_0:74:1280:794_1920x0_80_0_0_c0ce81deaf61c9dec61a5edbfc208a07.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է գործարար Լյովա Մարտիրոսյանի կալանքը, որը մեղադրվում է ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Քննության խնդրանքով՝ գաղտնի տվյալների հրապարակումից խուսափելու նպատակով նիստն անցել է փակ ռեժիմով։Ավելի վաղ փաստաբան Միխայիլ Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հողամասի կեսի համար (որը քննությունը որպես Մարտիրոսյանի կողմից տրված կաշառք է դիտարկում) վճարել է Կուզնեցովի կինը. նյութերում առկա են վճարման բանկային փաստաթղթեր և 2020-2021 թվականներին թվագրվող ստացականներ՝ հողի վճարման և Կուզնեցովի տունը կառուցելու համար գումար փոխանցելու մասին:Կաշառք, խարդախություն, պաշտոնեական դիրքի չարաշահում. ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվելՆախօրեին 235-րդ կայազորային զինվորական դատարանը նաև երկարաձգել է Կուզնեցովի կալանքը մինչև հունվարի 12-ը:Քննչական կոմիտեի տվյալներով՝ Կուզնեցովը, 2021-2023 թվականներին զբաղեցնելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետի պաշտոնը, Մարտիրոսյանից ստացել է կաշառք՝ մոտ 30,5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ հողամասի և շենքի տեսքով՝ ձեռնարկատիրոջ շահերից բխող «որոշակի գործողությունների» համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76475651_0:0:1280:960_1920x0_80_0_0_94087066157a53413d576af1617d0c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գործարար, կալանք, փաստաբան, լյովա մարտիրոսյան
գործարար, կալանք, փաստաբան, լյովա մարտիրոսյան
Գործարար Մարտիրոսյանն ու կաշառք վերցրած պաշտոնյան Նոր տարին կդիմավորեն մեկուսարանում
18:56 09.10.2024 (Թարմացված է: 18:58 09.10.2024) Քննության խնդրանքով նիստն անցել է փակ ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է գործարար Լյովա Մարտիրոսյանի կալանքը, որը մեղադրվում է ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Բավարարել քննիչի միջնորդությունը, կալանքը երկարաձգել մինչև հունվարի 12-ը», - որոշումը հրապարակել է դատավոր Եվգենյա Կոզլովան:
Քննության խնդրանքով՝ գաղտնի տվյալների հրապարակումից խուսափելու նպատակով նիստն անցել է փակ ռեժիմով։
Ավելի վաղ փաստաբան Միխայիլ Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հողամասի կեսի համար (որը քննությունը որպես Մարտիրոսյանի կողմից տրված կաշառք է դիտարկում) վճարել է Կուզնեցովի կինը. նյութերում առկա են վճարման բանկային փաստաթղթեր և 2020-2021 թվականներին թվագրվող ստացականներ՝ հողի վճարման և Կուզնեցովի տունը կառուցելու համար գումար փոխանցելու մասին:
Նախօրեին 235-րդ կայազորային զինվորական դատարանը նաև երկարաձգել է Կուզնեցովի կալանքը մինչև հունվարի 12-ը:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Կուզնեցովը, 2021-2023 թվականներին զբաղեցնելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետի պաշտոնը, Մարտիրոսյանից ստացել է կաշառք՝ մոտ 30,5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ հողամասի և շենքի տեսքով՝ ձեռնարկատիրոջ շահերից բխող «որոշակի գործողությունների» համար։