https://arm.sputniknews.ru/20241009/garvo-armeny-qaghckeghi-dem-nvor-deghamijvoc-e-steghtsel-mtadir-en-1-tarum-shuka-hanel-ajn-81592548.html
Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց է ստեղծել. մտադիր են 1 տարում շուկա հանել այն
Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց է ստեղծել. մտադիր են 1 տարում շուկա հանել այն
Sputnik Արմենիա
Նոր դեղամիջոցը պետք է ուժեղացնի հիվանդի իմունային համակարգի ներուժը։ Այն թույլ կտա պայքարել տարբեր տեսակի ուռուցքների դեմ։ 09.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-09T08:55+0400
2024-10-09T08:55+0400
2024-10-09T08:55+0400
դեղ
քաղցկեղ
գարո արմեն
հայ
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81568968_0:57:1600:958_1920x0_80_0_0_80214088895b16e361efdd270d454f8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Agenus» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա դուրս բերել նոր տեսակի հակաքաղցկեղային դեղամիջոց։ Այս մասին Երևանում կայացած WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն, հայազգի գործարար Գարո Արմենը։Մի քանի տարի ընկերությունը փնտրում էր քիմիական և ճառագայթային թերապիայի այլընտրանքներ, և դրանցից լավագույնը հենց հիվանդի իմունային համակարգն է, որի հնարավորությունները, ըստ Գարո Արմենի` մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց որը կարող է հրաշքներ գործել:«Այդ պատճառով մենք սինթեզել և սկսել ենք փորձարկել միացություններ, որոնք ընդհանուր առմամբ ակտիվացնում են իմունային համակարգը և թույլ են տալիս նրան տարբեր տեսակի ուռուցքներից «պոկել դիմակը», ճանաչել և սպանել դրանք»,– նշեց գործարարը:Նոր դեղամիջոցի նախատիպերի փորձարկումներին մասնակցում է նաև Երևանի Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:«Հիվանդներից մեկը, որը համաձայնել է փորձել դեղը, Մեծ Բրիտանիայի բնակիչ է։ Նա համաձայնել է, քանի որ չի կարող սպասել ընթացակարգերին, մինչև կսկսեն իր բուժումը։ Մոտ երկու շաբաթից նա կժամանի բուժման երկրորդ կուրսին»,– նշեց Արմենը։Փորձարկումները սկսվել են ուռուցքային հիվանդության 4–րդ փուլում, հետագա նպատակն է անցնել ուռուցքի ավելի վաղ փուլերին։ Մինչ այժմ դեղամիջոցի նախատիպը փորձարկվել է 10 տարբեր տեսակի ուռուցքներ ունեցող ավելի քան 1000 հիվանդների վրա:«Հույս ունեմ, որ առաջիկա 6–9 ամիսներին մի շարք երկրներում մեր դեղերը հասանելի կլինեն»,– եզրափակեց Արմենը:Նշենք, որ WCIT 2024 կոնգրեսի ընթացքում Գարո Արմենը ստացել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) մրցանակը ուռուցքաբանության դեմ պայքարին նվիրված հետազոտությունների համար:Գինցբուրգն ասել է` երբ կսկսվեն քաղցկեղի պատվաստանյութի հետազոտությունները կամավորների վրա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81568968_0:0:1598:1198_1920x0_80_0_0_7a53035adde6dc99d3f541d6a3893db9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղ, քաղցկեղ, գարո արմեն, հայ, գիտնական
դեղ, քաղցկեղ, գարո արմեն, հայ, գիտնական
Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց է ստեղծել. մտադիր են 1 տարում շուկա հանել այն
Նոր դեղամիջոցը պետք է ուժեղացնի հիվանդի իմունային համակարգի ներուժը։ Այն թույլ կտա պայքարել տարբեր տեսակի ուռուցքների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Agenus» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա դուրս բերել նոր տեսակի հակաքաղցկեղային դեղամիջոց։ Այս մասին Երևանում կայացած WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն, հայազգի գործարար Գարո Արմենը։
Մի քանի տարի ընկերությունը փնտրում էր քիմիական և ճառագայթային թերապիայի այլընտրանքներ, և դրանցից լավագույնը հենց հիվանդի իմունային համակարգն է, որի հնարավորությունները, ըստ Գարո Արմենի` մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց որը կարող է հրաշքներ գործել:
Մեր իմունիտետի առաջնագծում գործում են լիմֆոցիտները՝ «մարդասպանները», որոնք ոչնչացնում են չարորակ բջիջները։ Եթե ուռուցքին հաջողվում է զարգանալ, այն պատնեշ է ստեղծում «մարդասպանների» դեմ։ Բայց իմունային համակարգը բանակի նման է. այն ունի ոչ թե մեկ, այլ բջիջների լայն շարք, որոնք պայքարում են հիվանդությունների դեմ: Գարո Արմենի խոսքով` հետազոտությունների նպատակն է հզորացնել այդ բանակը։
«Այդ պատճառով մենք սինթեզել և սկսել ենք փորձարկել միացություններ, որոնք ընդհանուր առմամբ ակտիվացնում են իմունային համակարգը և թույլ են տալիս նրան տարբեր տեսակի ուռուցքներից «պոկել դիմակը», ճանաչել և սպանել դրանք»,– նշեց գործարարը:
Նոր դեղամիջոցի նախատիպերի փորձարկումներին մասնակցում է նաև Երևանի Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:
«Հիվանդներից մեկը, որը համաձայնել է փորձել դեղը, Մեծ Բրիտանիայի բնակիչ է։ Նա համաձայնել է, քանի որ չի կարող սպասել ընթացակարգերին, մինչև կսկսեն իր բուժումը։ Մոտ երկու շաբաթից նա կժամանի բուժման երկրորդ կուրսին»,– նշեց Արմենը։
Փորձարկումները սկսվել են ուռուցքային հիվանդության 4–րդ փուլում, հետագա նպատակն է անցնել ուռուցքի ավելի վաղ փուլերին։ Մինչ այժմ դեղամիջոցի նախատիպը փորձարկվել է 10 տարբեր տեսակի ուռուցքներ ունեցող ավելի քան 1000 հիվանդների վրա:
Այնուհետև ընկերությունը ցանկանում է փորձարկումների արդյունքները ներկայացնել ԱՄՆ–ի և Եվրամիության, ինչպես նաև այլ երկրների կարգավորող մարմիններին, որտեղ, հնարավոր է` շուկա դուրս գալու թույլատրող ընթացակարգերն ավելի արագ ավարտել:
«Հույս ունեմ, որ առաջիկա 6–9 ամիսներին մի շարք երկրներում մեր դեղերը հասանելի կլինեն»,– եզրափակեց Արմենը:
Նշենք, որ WCIT 2024 կոնգրեսի ընթացքում Գարո Արմենը ստացել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) մրցանակը ուռուցքաբանության դեմ պայքարին նվիրված հետազոտությունների համար: