https://arm.sputniknews.ru/20240622/gincburgn-asel-e-erb-ksksven-qaghckeghi-patvastanjuti-hetazvotutjunnery-kamavvorneri-vra-77487476.html
Գինցբուրգն ասել է` երբ կսկսվեն քաղցկեղի պատվաստանյութի հետազոտությունները կամավորների վրա
Գինցբուրգն ասել է` երբ կսկսվեն քաղցկեղի պատվաստանյութի հետազոտությունները կամավորների վրա
Sputnik Արմենիա
Պատվաստանյութն այժմ նախակլինիկական հետազոտությունների շրջանակներում ստուգում են մկների վրա: 22.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-22T19:48+0400
2024-06-22T19:48+0400
2024-06-22T19:48+0400
պատվաստանյութ
պատվաստում
ալեքսանդր գինցբուրգ
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24429670_0:0:3073:1728_1920x0_80_0_0_71f43b8b75e4191ee0dd09f32cac31de.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները՝ ուռուցքաբանական հիվանդություններով բուժառուների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել 2025-ի կեսերին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:Մասնագետի խոսքով՝ այժմ նախակլինիկական հետազոտությունների շրջանակներում ստուգում են մկների վրա:Մասնավորապես, տեխնոլոգիան մշակվում է, որպեսզի ոչ միայն 2-3 անգամ երկարացնի մելանոմայով կենդանիների կյանքը, այլ ստեղծի այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլ կտան երաշխավորված կերպով ոչնչացնել ինչպես ուռուցքը, այնպես էլ մետաստազները։Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէՆրա խոսքով` եթե հաջողվի մշակել այս տեխնոլոգիան, ապա պատվաստանյութը կօգնի թոքերի ոչ մանրաբջջային քաղցկեղով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, որոշակի տեսակի երիկամների քաղցկեղով և մելանոմայով հիվանդներին:Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդությունների դեպքում մետաստազները հայտնվում են արդեն վաղ փուլերում, ուստի այս պատվաստանյութը շատ տեղին կլինի այս հիվանդների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24429670_0:0:2731:2048_1920x0_80_0_0_c8166de0f179b971d7061e0080be93a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատվաստանյութ, պատվաստում, ալեքսանդր գինցբուրգ, քաղցկեղ
պատվաստանյութ, պատվաստում, ալեքսանդր գինցբուրգ, քաղցկեղ
Գինցբուրգն ասել է` երբ կսկսվեն քաղցկեղի պատվաստանյութի հետազոտությունները կամավորների վրա
Պատվաստանյութն այժմ նախակլինիկական հետազոտությունների շրջանակներում ստուգում են մկների վրա:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները՝ ուռուցքաբանական հիվանդություններով բուժառուների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել 2025-ի կեսերին։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», – ասել է Գինցբուրգը:
Մասնագետի խոսքով՝ այժմ նախակլինիկական հետազոտությունների շրջանակներում ստուգում են մկների վրա:
Մասնավորապես, տեխնոլոգիան մշակվում է, որպեսզի ոչ միայն 2-3 անգամ երկարացնի մելանոմայով կենդանիների կյանքը, այլ ստեղծի այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլ կտան երաշխավորված կերպով ոչնչացնել ինչպես ուռուցքը, այնպես էլ մետաստազները։
Նրա խոսքով` եթե հաջողվի մշակել այս տեխնոլոգիան, ապա պատվաստանյութը կօգնի թոքերի ոչ մանրաբջջային քաղցկեղով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, որոշակի տեսակի երիկամների քաղցկեղով և մելանոմայով հիվանդներին:
Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդությունների դեպքում մետաստազները հայտնվում են արդեն վաղ փուլերում, ուստի այս պատվաստանյութը շատ տեղին կլինի այս հիվանդների համար: